Loading...

Articles

Ամենատխուր հուշե՜րը

07:34, Tuesday, 12 June, 2018
Ամենատխուր հուշե՜րը

Ամենատխուր հուշե՜րը

Անշարժ իրերն են

Սենյակում,

Երբ ինքդ լքվա՜ծ ես,

Խիղճդ մենա՜կ է,

Իսկ ոտքե՜րդ անկայուն:


    

Մոխրամանդ լի՜քն է

Ու ծուխ է ելնո՜ւմ

Հեռանո՜ւմ

Ամոթին թողած քո խիղճը ցավոտ,


    

Ամե՜ն, ամե՜ն ինչ թվում է անշարժ

Ու տառապո՜ւմ է հոգիդ

Բո՜ւթ ատանմացավով:


    

Հիշողություն է մուրում

Խիղճդ՝

Ումի՞ց, չգիտի՜

Ու նմանվում կքվա՜ծ, լացող ուռենու…


    

Անշարժ իրերի սրտերը քա՜ր են,

Որ նկարվա՜ծ են

Քո իսկ աչքերում…


    

…Եվ կո՜ւռք են դառնւմ իրերը անշարժ,

…Եվ ապաքինո՜ւմ են տկար մտքերին,

…Եվ երանելի՜ են դառնում վայրկյաները այն-

Քո բոլո՜ր,

Բոլո՜ր

Ժամանակների…


    

…Եվ օրերն այսպե՜ս քեզ տանո՜ւմ են

Ինձնից,

…Եվ մնո՜ւմ են այսպիսի երանելի

Հուշե՜ր,

…Եվ անշարժ իրերում տանջանքնե՜ր են

Անջինջ,

…Եվ ստիպո՜ւմ ն սրտիս քեզ անընդհատ

Հիշել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3192 | 0 | 0
Facebook