Loading...

Articles

Ե՞ՐԲ ԵՆ ՄԱՆՎԵԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ, , ,

15:09, Sunday, 10 June, 2018
Ե՞ՐԲ ԵՆ ՄԱՆՎԵԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ, , ,
    
    
    
     Ե՞ՐԲ ԵՆ ՄԱՆՎԵԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ
    
     ԵՂԲԱՅՐՍ
     (Միքայելի հիշատակին)
     Տարիներ են անցել, բայց հաճախ է աչքերս արցունքոտվում, երբ հիշում եմ երկրաշարժը և այդ օրերի հետ կապված հիշողություններս...
     Տասնյակ հարազատներ, ծանոթ-բարեկամներ փլատակների տակ, տեղաշարժվելու համար եղբորս՝ Միքայելի հետ բենզին էինք փնտրում, հանկարծ լսեցինք, որ հենց Գյումրու կենտրոնական հրապարակում անվճար բենզին են բաժանում. ամբողջ հրապարակը լցված էր Սովետմիության տարբեր ռեսպուբլիկաներից, ու մեր՝ Հայաստանի շրջաններից բեռնատար մեքենաներով, որոնք օգնություն էին բերել աղետի գոտի:
     Հանկարծ եղբայրս՝ Միքայելն իր ձեռքի մետաղյա 20 լիտրանոց տարան տվեց ինձ, որ բենզինի հերթ պահեմ ու ինքը մոտեցավ մեզ շատ մոտ կանգնած բեռնատարին. նկատեցի, որ բեռնատարի վրա մեծ տառերով գրված էր. "ԱՐՑԱԽ":
     Ինձ էլ ձգեց. հերթի մեջ կանգնածներից մեկին խնդրեցի հերթս պահել ու ես էլ մոտեցա բեռնատարին. եղբայրս բացել էր բեռնատարի խցիկի դուռը և զրուցում էր վարորդի և ուղեկցող երիտասարդի հետ. հասա այն պահին, որ եղբայրս ասում էր,
     - Մենք ձեզ հետ ենք ու մեր հայրենի հողը միասին կազատագրենք ազերիներից:
     Զգացի, որ կոկորդս սեղմվում է ու ոչինչ խոսել չեմ կարողանալու, չմիջամտեցի խոսակցությանը, թեև շատ կցանկանայի, որ գոնե շնորհակալությունս հայտնեի. Վիրավոր Արցախը տաք հագուստներ ու ուտելիք էր բերել Գյումրի:
     Արցունքներս հոսում էին այտերիս...
     Արդեն մոտեցել էր բենզինի մեր հերթը: 20 լիտր բենզին ճարելը այդ օրերին շատ կարևոր էր տեղաշարժվելու համար. գրեթե անհնար:
     ՈՒշ երեկոյան եղբայրս հանկարծ ինձ պատվիրեց, որ սեղան գցեմ, -
     - Հյուրեր ունենք Արցախից, - ասավ ու դուրս եկավ:
     Կես ժամից եղբայրս Արցախցի նույն տղաների հետ մեր տանն էին, նրանք մեր հյուրն էին: Մինչև ուշ գիշեր նրանք զրուցում էին:
     Ես նրանց համար անկողին պատրաստեցի ու քանի որ ամբողջ օրը ցրտին փլատակների մոտ հարազատներիս որոնումների փնտրտուքից հոգնած ու ջարդված էի, շուտ քնեցի...
     Սկսվեց պատերազմը. երբայրս կամավոր անդամագրվեց, անցավ պատերազմի բոհով.
     1994-ի գարնանը պատերազմը դադարեց. Միքայելը վերադարձավ, բայց դարձյալ հանգիստ չուներ. Արցախը մագնիսի նման ձգում էր նրան. նա կապվել էր Ղարաբաղի հող ու ջրին և նա նորից գնաց Արցախ 1994թ հոկտեմբերին ու գնաց հավերժ... Նրա սպանության առեղծվածն այդպես էլ մնաց մութ, չբացահայտված, միայն մի պատճառ կար հավանական, որին ես տեղյակ էի․ 1994-ի զինադադարից 2 ամիս անց, երբ եկավ Ղարաբաղից 3 ընկերների հետ եկավ առաջինն իմ տուն, իրար հետ շատ էինք կապնված․ շատ ուրախացանք, նշեցինք, , , , իր հետ թղթե արկղի մեջ մի մե՜ծ կրիա էր բերել թոռանս՝ Նարեկիս ուրախացնելու համար․․․ ես կատակեցի, - ասացի հենց այս կրիա՞ն ես բերել, ընկերներից մեկն ասաց, - բերողը՝բերեց․ Ես անկախ ինձանից, հետաքրքրությունից անմիջապես հարցրի, - Ի՞ՆՉ, - ասաց մի մե՜ծ սամասվալ մեքենա զենք, , , ես լռեցի, , , տղաները պատմեցին, որ այդ զենքը Միքայելն էր հավաքել կռվի դաշտից կրակների տարափի տակ, սպանված ազերիների վրայից, որ երկրապահ ջոկատը համալրվեր զենքով, բայց Երևանցի տղաներն այն անցկացրել էին Հայաստան, որի համար Միքայելը ջղայնացած էր, , , Նրա սպանությունից հետո Միքայելի 3 ընկերները քննիչներին տվեցին երևանցի այդ տղաների հեռախոսահամարները, , , Երկար ժամանակ՝ մինչ Բելգիա տեղափոխվելս իմ նամակներով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից պահանջում էի լուրջ հետաքննություն անցկացնել, որն այդպես էլ մնաց չբացահայտված, իսկ Սպանդարյանի շրջանի դատախազության քննիչները մեզ հասկացնել տվեցին, որ հետքերը վերևներն է տանում ու գնացել դեմ են առել ապառաժ ժայռի, որը Մանվել Գրիգորյանն էր, , , , , Ես արդեն Բելգիայում էի, երբ 2000-ին ռադիոյով լսեցի, որ Ռուսաստանում առգրավել են Հայաստանից բերված մեծաքանակ զենք, , , , Այդ զենքը եղավ ճակատագրական եղբորս համար, նրան վերացրին, որ զենքի մասին ոչ ոք չիմանար, , , Հետո մի բան էլ կա, տղաների պատմածից, որ պետք է անպայման բարձրաձայնեմ․ «ԿՌԱԶԻ վարորդ Մանվելը տղաներին ստիպում էր, որ իր սապոգները փայլեցնեն, ձեռքերին ջուր լցնեն լվացվի, ով չէր ենթարկվում, իր թուլեքին հրամայում էր տանել հեռու թիկունքից կրակել, », ,
     Շատերը գնացել էին Արցախ հայրենիքը պաշտպաներու, իսկ Մանվելի նմանները գնացել էին ավար բերելու․․․
     Ու քանի՜, քանիսը զոհվեցին թիկունքից ներքին թշնամու դավադիր գնդակից...
     Եվ ինչքա՜ն Միքայելներ գնացին անմուրազ, ինչքա՜ն սիրո խոսքեր մնացին չասված ...
     Ինչքա՜ն մայրեր դարձան որդեկորույս, ինչքան կանայք այրիացան, երեխաները որբացան...
     Ազատագրված Արցախի հաղթանակը ծնունդ առավ մեր զրկանքներից, տառապանքներից, արցունքներից, մեր հարազատների արյունից . հայի պայքարող ոգու հառնումից . Արցախը հայրենիք է, Սրբավայր է, ՈՒխտատեղի...
     ՄԻՔԱՅԵԼԻՆ
     Ակրոստիքոս
     (Փոքր եղբորս հիշատակին)
     Մ ի վայրի ծաղիկ
     Ի րիկվա զովից,
     Ք ամուց հալածված,
     Ա նդունդից կախված
     Յ արի ճամփեն է
     Ե րևի պահում
     Լ ուսընկա երկնում.
     Ի զու՞ր չէ արդյոք
     Ն ա այդքան սպասում
     2003թ Բրյուսել
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
24565 | 0 | 0
Facebook