Loading...

Articles

ԲԱՑ ԳՈՐԾԱՐՔ, ԿԱՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՊՍՏԻԿ ՇՏԿՈՒՄ

01:52, Sunday, 10 June, 2018
ԲԱՑ ԳՈՐԾԱՐՔ, ԿԱՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՊՍՏԻԿ ՇՏԿՈՒՄ

Շտկման կարիք անպայման՝ կա ու վերաբերումա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ես հիմա էլ եմ վստահաբար հայտարարում, որ արտախորհրդարանական ընտրություններ տեղի են ունենալու, մենակ թե օրեր առաջ անզգուշաբար հայտարարել էի, որ դրանք տեղի են ունենալու բացառապես կառավարության ծրագիրը ՀՀԿ խմբավորման կողմից մերժելու հիմքով, ինչը տեղի չունեցավ: Նման տակտիկական հարցը կտեղավորվեր ամբողջությամբ դեպքերի հստակ տրամաբանության շղթայում էն դեպքում, եթե ընտրական օրենսգիրք փոփոխելու մասին Սերժը ծրագրեր չունենար: Բայց խնդիր կա, որը պտի անի գործակատար Նիկոլը: Վերջինս էդ մասին հայտարարել էր դեռևս որպես պատգամավոր ապրիլին տեղի ունեցած հանրահավաքներից մեկում, ավելի ճիշտ՝ Սերժի հրաժարականից 1 - 2 օր առաջ, ինչին անհրաժեշտ էր առանձին ուշադրություն դարձնել: Մնացած ասված ամբողջ տրամաբանությունը շարունակումա մնալ նույնը: Սխալվել եմ ընդամենը տակտիկական հարցում, բայց ստրատեգիական հարցում՝ չեմ սխալվել, քանի որ տրամաբանությունը բավականին միագիծ ու հստակա. Սերժը պտի հնարավորություն տա բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան բանակցել միմյանց հետ կուլիսների հետևում՝ իշխանական աթոռներ ստանալու հարցում պայմանավորվելու համար: Մի խոսքով, ոչ մեկին անտեր չի թողել փաստորեն: Ամեն մեկն էլ իրա փայը կստանա:

Սերժին, այդպիսով, իրա վերջապահ զորքը՝ ՀՀԿ խմբավորումը խորհրդարանում պետքա բացի Նիկոլի վրա հսկողությունից նաև նրա համար, որ Նիկոլը որևէ մի պրոբլեմ չունենա ընտրական օրենսգրքի ու այլ պետքական օրինագծերի անցկացման հարցում:

Նայեք, եթե իշխանափոխությունը անկեղծ ու ճշմարիտ ըլներ, ապա Սերժի հրաժարականից բացի Նիկոլը տեղնուտեղը կպահանջեր նաև խորհրդարանական մեծամասնության հրաժարականը: Այսինքն կպահանջեր նաև ԱԺ - ի անվերապահ կապիտուլյացիան ու դրանով չէր ճանաչի սերժական Սահմանադրությունը ու իրավակարգը: Իսկ ըսենց ստացվումա լրիվ հիմար պատկեր. գլխավոր անձը, ըլնելով պետության ու սեփական պարտիայի ՆԱԽԱԳԱՀԸ՝ գնաց, բայց պարտիան շարունակումա պաշտոնավարել: Էլ գնալը քանի՞ կոպեկ արժեր, եթե պտի պարտիան մնա իշխանության գլուխ ու ձևացնի կեղծ հականիկոլականություն...

Էկանք ոնցոր թե դասականին.

«․․․ ո՞վ ես, ի վերջո։
     ― Մասնիկն եմ այն ուժի, որ
     հավիտյան տենչում չարիք,
     բայց բարիք է գործում միայն» ։

(Վոլֆգանգ Գյոտե, «Ֆաուստ»)

Նման պարագայում ինքը՝ Նիկոլը, կհաներ սեփական գրպանից իրա՛ գրած սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը ու քվեարկել կտար հենց սեփական գրած սցենարով ապագա իշխանությունների ձևավորման մոդելն ու կարգը: Բայց ըսենց ինքը փաստացիորեն ասումա, որ լրի՛վ, բացի ընտրական օրենսգրքի մի ինչ որ տեսակ նյուանսներից, մնացած հարցերում լրիվ համաձայնա սերժական իրավակարգին:

Կարծես Նիկոլը չէր հասկանում, որ Սերժի հեռանալը անիմաստա, եթե երկրում՝ համաձայն սերժական Սահմանադրության՝ իրավակարգի, վճռող ուժը Ազգային Ժողովնա... Լավ էլ հասկանում էր, դեբիլ չի, ի վերջո, էսօր իրան վարչապետ են ընդունում. ենթարկվում են ստորագրություններին ու որոշումներին... Իսկ եթե դեբիլ չի, ուրեմն ամբողջը նախապես լավ մտածվածա էղել, իհարկե՝ Սերժի կողմից: Հրաժարվողը Սե՛րժն էր, իսկ Սերժը հրաժարվելուց առաջ էլ, հետո էլ այդպիսով հանդիսացել ու շարունակումա հանդիսանալ Հայաստանի ներքաղաքական կյանքի լիակատար թելադրողը՝ ՀՀԿ խմբավորման միջոցով: Սա՝ ճշմարտությունա:

Ոնց որ կասեր բաց տեքստով ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Սեյրան Սարոյանը. ՝՝Ինչ կնոպկա ասում են՝ սխմում ենք էլի, էլ ի՞նչ եք ուզում այ մարդ...՝՝: Դասական ճշմարտությունա, իսկ ասողը՝ Սերժնա և ուրիշ՝ ոչ ոք: Սերժը հանդիսանումա ՀՀԿ կուսակցության նախագահը ու ոնց ասեց, ընենց էլ պտի վարվի իրա կուսակցությունը խորհրդարանում ներկայացնող ՀՀԿ խմբավորումը:

Հիմա կարելիյա ավելի՛ մեծ վստահությամբ ասել, որ արտախորհրդարանական ընտրությունները կլնեն էն ժամանակ, երբ որ ընտրական օրենսգիրքը համապատասխան փոփոխություններով կդրվի քվեարկության ու կընդունվի: Նոր էդ ժամանակ էլ ՀՀԿ խմբակցությանը Սերժը հրաման կտա էվակուացվել խորհրդարանի դահլիճից: Կամ էլ ընենց ձևով կգրվի ընտրական օրենսգիրքը, որ էդ էվակուացիան տեղի կունենա համաձայն արդեն նոր գրված ընտրական օրենսգրքի պահանջների: Էրկուսից մեկը: Իսկ հիմա նաև վստահաբար կռահում եմ, որ ընտրական նոր օրենսգիրքը՝ համապատասխան փոփոխություններով, արդեն վաղուց գրված - պատրաստա: Բանը նրանումնա, որ Սերժը ոչ մի բան կիսատ չի թողել ու իրա հեռանալը կազմակերպելա փայլուն - սրիկայական ձևով: Որպեսզի կասկածելու առիթ չտա մտահղացումը, մի քիչ կձգձգեն, մանր - մունր հարցեր կքննարկեն ու նոր վերջում՝ կքվեարկեն նոր ընտրական օրենսգրքի ընդունման օգտին:

Սերժական արհեստականորեն ստեղծված աբսուրդի բոռշը՝ իրան բնորոշ դիվային տրամաբանությամբ, շարունակվումա էփ գալ:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     09.06.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3291 | 0 | 0
Facebook