Loading...

Articles

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանում հունիսի 1-ին

18:59, Wednesday, 30 May, 2018
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանում հունիսի 1-ին

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ հրավառությամբ:
     Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով.


     Ազատության հրապարակ
     11: 00-12: 00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,
     11: 00-16: 00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,
     13: 00-17: 00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով» . նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:


     Մանկական զբոսայգի
     10: 00-13: 00՝ «Առողջ Երևան» . մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:


     Երևանի կենդանաբանական այգի
     10: 00-15: 00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:


     Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
     15: 00-16: 30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:


     Հաղթանակ զբոսայգի
     10: 00-13: 00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,
     11: 00-19: 00՝ մանկական երգի և պարի փառատոն,
     19: 00-23: 00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:


     Կարապի լիճ
     20: 30-23: 00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:


     Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5924 | 0 | 0
Facebook