Loading...

Articles

Փաշինյանի ոտքերի փոխարեն բանջարեղեն կերեք՝ ավելի օգտակար է...

19:18, Monday, 28 May, 2018
Փաշինյանի ոտքերի փոխարեն բանջարեղեն կերեք՝ ավելի օգտակար է...
     Երբ որոշ բուսակերներ ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում են իրենց ոչ մսակեր լինելու փաստը մարդկանց աչք մտցնելու համար՝ տեսեք-տեսեք մենք չենք կարող խեղճ կենդանու միս ուտել, ավելի լավ է սոված մնանք, բայց միս չենք ուտի և այլն, դեռ մի երկու շաբաթ առաջ բրոկոլիով ու սպանախով «Նիկոլ» գրած նկարով էին իրենց պրոֆիլը զարդարում, էսօր մարդու միս են ուտում՝ առավոտից երեկո էտ նույն Նիկոլի ու նոր կառավարության «ոտքերն են կրծում» , քննադատում, անիծում ու քաղաքագետ-քաղաքագետ խաղում...
     Ես իսկական բուսակերների դեմ ոչինչ չունեմ, ապրե՛ն իրենք, բայց այս ձև բռնածներին մի լավ կաղամբասմբուկավարունգախառը քոթակ կտայի, որ ամեն տեղ իրենց բիբար քթերը չմտցնեին, դդում գլուխներին զոռ չտային ու չխառնվեին քաղաքականությանը՝ սա իրենց համար խառը բանջարեղենային աղցան չէ ...
     Հ.Գ. 1 Եվ ոչ միայն բուսակերներին է սա վերաբերվում...
     Հ.Գ. 2 Շնորհավոր Մայիսի 28-ը...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
7377 | 0 | 0
Facebook