Loading...

Articles

« Քարին շունչ ու լեզու տվողը »

20:42, Friday, 25 May, 2018
« Քարին շունչ ու լեզու տվողը »
     Համաձակվել «ակնարկել» այս մարդու մասին, կարծում եմ համարձակ անմտություն է: Մարդ, ում ճանաչելը հավասար է չճանաչելուն, հասկանալը՝ չհասկանալուն: Շատ տվող` չստանալու ակնկալիքով, կրթող` արդյունքը տեսնելու նպատակով: Պարույր Պարույրյան, մարդ, քանդակագործ, մանկավարժ: Արվեստագետի և մանկավարժի ընտանիքում ծնված մարդը չհեռացավ ո՛չ արվեստից, ո՛չ էլ գիր ու գրականությունից:
     —Սկզբնական շրջանում քարի հետ աշխատանքս եղել է խբել և ջարդելը և ոչ մի լուրջ բան, - ասում է ընկեր Պարույրյանը (Իր աշակերտների նման, ես էլ եմ այդպես դիմում իրեն):
     Մինչև 15 տարեկանը հետաքրքրված չի եղել քանդակագործությամբ, որը հետագայում դարձավ առաջին և սիրելի մասնագիտություն: Երկրորդ մասնագիտությամբ մանկավարժ է: Կոտայքի մարզի, Նոր Գեղի 2-րդ դպրոցում պատմության ուսուցիչ է: Սիրում է խոսել պատմությունից, քննարկել, փաստեր առաջ բերել և կրթել սերունդներին, չթողնելով հեռու մնալ մեր պատմությունից, մեր մասին պատմող յուրաքանչյուր տողից:
     _Մանկավարժությունը քանդակագործության մեջ է նաև: Ոչ մի խաչքար հենց այնպես չէ շունչ ստանում, ամեն մի նախշ մեր պատմության մի էջն է, - վստահեցնում է ընկեր Պարույրյանը:
     Առաջին գործը փայտի հետ է եղել, ասում է՝ զարհուրելի վատ էր ստացվել, սակայն հայրը հավանել է. (ծիծաղում է):
     Առաջին մի քանի գործերը երբեք վերջանական տեսքի չի հասցրել, իրենը «սև գործն» է եղել, դրանից հետո փոխանցում էր եղբորը գործն ավարտին հասցնելու համար: Վարպետ հայրը միշտ հետևողական է եղել, ամենափոքր դետալն էլ արել է հոր ներկայությամբ: Չէր վստահում և ոչ մի գործ, մտածելով որ տոննաներ կշռող քարը մեկ րոպեում կփոշիացնի:
     _Հորս անվստահությունը ստիպեց ավելի շատ աշխատել, ու հասնել նրան, ինչին այսօր հասել եմ:
     Արդեն 18 տարեկանում առաջին անգամ մոտ է գնացել քարին, մինչ այդ գործ է ունեցել փայտի հետ: Վարպետ Արսենին՝ հորը, վստահված է եղել մի մեծ ու կարևոր գործ, որին իհարկե մոտենալն արգելված է եղել, հատկապես իրեն: Պատմում է, թե ինչպես է գաղտնի մոտեցել քարին, նախշից 1, 5 դետալ փորագրել ու հեռացել: Ձեռագիրը ակնհայտ նկատելուց հետո հայրը կանչել ու խնդրել է, որ մի փոքր մաս էլ շարունակի: Ասում է, որ այդ օրվանից սկսել է վստահել ամենակարևոր մեծության գործերը:
     _Քարի հետ աշխատելը հանգստություն է, պատմությունը շարունակելը՝ երջանիկ պատիվ:
     Եվ այդպես արդեն 34 տարի, ու հազարավոր քարեր, որ խոսել են սովորել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5502 | 0 | 0
Facebook