Loading...

Articles

Ի՞նչ գործ ունի Նոր կտակարանի «մերկ երիտասարդ»-ը Հիսուսի շրջապատում

21:17, Thursday, 24 May, 2018
Ի՞նչ գործ ունի Նոր կտակարանի «մերկ երիտասարդ»-ը Հիսուսի շրջապատում

Մարկոսի գրած ավետարանում մի հատված կա, որն ընթերցելիս ակամա մութ եղելության մասին ակնարկի հարուցած կասկածով եմ համակվում: Ինչպես գիտեք, Մարկոսը ևս անադրադարձել է Հիսուսի ձերբակալությանը, բայց նրա պատումում կա մի վկայություն, որը բացակայում է մյուս ավետարաններում: Դա հետևյալն է.


    

«Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան: Եվ մի երիտասարդ գնում էր նրա հետևից՝ իր մերկ մարմնի վրա մի կտավ գցած: Երիտասարդներն արդեն բռնում էին նրան, բայց նա կտավը թողեց և մերկ փախավ նրանցից» (Մարկոս 14, 50 - 52):


     Ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող էր լինել այդ մերկ երիտասարդը, ինչո՞ւ էր նա մերկ և ինչո՞ւ էր հենց նա գնում կալանավորված Հիսուսի հետևից: Ստացվում է, որ նա, մինչև բոլորին անակնկալի բերելը, մերկ է եղել ու հազիվ հասցրել է մերկությունը մի կտավով ծածկել: Նաև ստացվում է, որ նա է եղել Հիսուսին ամենանվիրվածը, որովհետև բոլոր աշակերտները փախել են, իսկ նա մի որոշ ժամանակ հետևել է նրան: Կեսգիշերին ինչո՞ւ է միայն նա մերկ եղել: Մի՞թե Հիսուսը…

Եթե ունեք վերոհիշյալ կասկածահարույց դրվագի բացատրությունը, խնդրում եմ, փարատեք, որովհետ սկսել եմ մտածել, թե այս դրվագը սոդոմական մեղքի, ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին անուղղակի հիշատակություն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4665 | 0 | 0
Facebook