Loading...

Articles

Աստծու Որդու խոստումներն ու սպառնալիքները

23:04, Wednesday, 23 May, 2018
Աստծու Որդու խոստումներն ու սպառնալիքները

Հիսուսի անվան ու գոյություն չունեցող հավիտենական կյանքը ժառանգելու համար հարկավոր է լքել տունը, ընտանիքը, երեխաներին ու հողը (նպատակը` քայքայել ընտանիքն ու հասարակությունը):


    
«Եվ ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կա'մ հայր, կա'մ մայր, կա'մ կին, կա'մ որդիներ, կա'մ ագարակներ՝ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի»:

(Մատթեոս 19, 29)

«Հիսուս պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կա'մ եղբայրներ, կա'մ քոյրեր, կա'մ հայր, կա'մ մայր, կա'մ որդիներ, կա'մ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է՝ հավիտենական կեանք»:
     (Մարկոս 10, 29 - 30)

Հիսուսը հրահանգը վկայում է, որ հրեաներին և հոգևորականներին թույլ է տրվում կամայականորեն բռնագրավել ուրիշի ունեցվածքը:


    
«Եվ երբ մոտեցավ Բեթփագեին եւ Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնէք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք: Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես ասացեք. "Իր տիրոջը պէտք է"»: Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր նրանց. ավանակը կար: Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերը ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»: Եվ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պետք է»: Եվ այն բերին Հիսուսի մոտ. զգեստներ գցեցին նրա վրա և Հիսուսին նստեցրին»:

(Ղուկաս 19, 29 - 36)


     Իսկ եթե Հիսուսի առաքյալներին չգոհացնի որևէ մեկի կամ որևէ բնակավայրի ընդունելությունը, ապա այդ անձը, նրա տունը կամ «անհյուրընկալ» բնակավայրը պետք է խստորեն պատժվեն, նրանք բոլորն ահեղ դատաստանի օրը հրո ճարակ են դառնալու:

«Եթե տունն արժանի է, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի. իսկ եթե արժանի չէ, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա: Եվ եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»: (Մատթեոս 10, 13 - 15)


     (իսկ ո՞ւր մնաց համընդհանուր ներումը. հապա փորձիր չտալ վերջին շապիկդ, ու քեզ հետ շատ ավելի վատ բաներ են տեղի ունենալու, քան, մարդասպանների հետ, որովհետև նրանցից մեկին, ինչպես գիտես, ս Հիսուսն իր հետ ուղիղ դրախտ է տարել):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4245 | 0 | 0
Facebook