Loading...

Articles

Եթե ուզում ես աշխատել

23:45, Tuesday, 22 May, 2018
Եթե ուզում ես աշխատել
    
    

Յուրաքանչյուր ուսանողի համար շատ կարևոր շրջան է համարվում մասնագիտական պրակտիկան, որն ավելի արդյունավետ է երբ ուղեկցվում է ուսմանը զուգընթաց: ԵՊՀ-ի ժուռնալիստւկայի ֆակուլտետի ուսանողներին հնարավորություն է տրվում պրակտիկա անցնելու միայն վերջին` ավատական կուրսում:
     -Ուսանողները պաշտոնապես կարող են պրակտիկա անցնել վերջին կիսամյակում` երբ գրվում են դիպլոմային աշխատանքներ և պրակտիկայի շրջանակներում ձեռք բերած գիտելիքները ներառում և կցում են իրենց ավարտական աշխատանքներին: Բայց ասել, թե ուսանողները մինչ այդ չեն անցնում կամ չեն կարող անցնել պրակտիկա` սուտ կլինի, քանի որ երկրորդ կուրսից սկսված անցկացվում են ժուռնալիստիկայի վարպետության դասընթաներ, ընդ որում դասավանդում են հանրապետությունում հայտնի և այժմ գործող լրագրողներ, որոնք իրենց փորձն են հաղորդում ուսանողներին, նրանց ինչ-որ չափով ներգրավելով այդ գործունեության մեջ և ըստ էության դա պրակտիկ գործունեության ոլորտ կարելի է համարել: Բացի այդ ֆակուլտետին հաճախ դիմում են տարբեր լրագրողական կազմակերպություններ, որոնք ունեն լրագրողների կարիք ևուսանողը ինքն իր նախաձեռնությամբ կարող է դիմել և անցնել պրակտիկայի և ինչու չէ հետագայում աշխատանքի այդ գործակալություններում: Բնականաբար սկզբնական շրջանում անվճար: Բայց նույնը չեմ կարող ասել օրինակ` Հանրային հեռուստատեսության կամ Արմենիա TV մասին, քանի որ հեռուստատեսութուններում մի փոքր այլ է, այնտեղ ավելի խիտ գրաֆիկ է և պրակտիկանտը կարող է խանգարել, օգնելու փոխարեն: Չնայած որ մեր ուսանողների մեծ մասը ձգտում է հեռուստատեսության ոլորտում աշխատելուն: Համենայն դեպս ժուռնալիստիկան այն ոլորտն է, որ եթե ուսանողը ձգտի և ցանկություն ունենա, համոզված եմ, որ կարող է իրեն գտնել լրատվական դաշտում, -նշում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան` Անահիտ Մենեմշյանը:
     ԵՊՀ-ի ուսանողուհի Իլոնա Մանուկյանը շատ լրատվական գործակալությունների և հեռուստաընկերությունների է դիմել պրակտիկա անցնելու համար, սակայն ոչ մի դրական արդյունք:
     -Երբ դու դեռ սովորում ես և մոտենում ես աշխատանքի կամ պրսկտիկայի համրար, քեզ լուրջ չեն վերաբերում, քանի որ դիպլոմ ձեռքիդ չկա, և փաստորեն չես ունենում այդ հնարավորությունը մասնագիտության հետ ավելի մոտիկից ծանոթանալու: Որքան էլ որ շատ առարկաներ ուսումնասիրենք, կարդանք, սովորենք, բայց միայն տեսական գիտելիքով կարծում եմ, որ չես կարող ռեալ գործունեություն ծավալել: Իսկ ավարտելուց և դիպլոմ ստանալուց հետո հարց է, թե արդյոք կարո՞ղ ես աշխատանքի տեղավորվել, եթե չունես ծանոթ որևէ մեկին, կամ այլ միջոցներ: Հայաստանում աշխատանք գտնելու հարցը յուրաքանչյուր բնագավառում էլ դժվար է:
     Սակայն այս կարծիքը չի կիսում արդեն բուհն ավարտած Լիլիթ Հովսեփյանը:
     -Սկզբում երբ նոր էի ընդունվում համալսրան, լրիվ ուրիշ պատկերացումներ ունեի, շատ բաներ չէի հասկանում, թե ինչ աշխարհ է, սակայն հետագայում, երբ սկսեցի շփվել պրոֆեսիոնալների հետ ամեն ինչ փոխվեց:
     Ամառային արձակուրդներին պարապ չմնալու համար, որեշեցի ինչ որ ձևով զբաղվել և շատացնել գիտելիքներիս պաշարը: Դիմեցի ֆակուլտետի դեկան` պարոն Մարտիրոսյանին, որպեսզի ինձ օգնի պրակտիկա անցնելու հարցում, և ես գնացի պրակտիկայի Հ2 հեռուստաընկերությունում, մեկ ամիս շարունակ: Շատ բան սովորեցի, ցանոթացա հեռուստատեսային կյանքին, պրակտիկաս ղեկավարում էր Շավարշ Գևորգյանը:
     ԵՎ այդ տեմպով շարունակեցի մինչև վերջ: Իսկ այն որ եթե չկա մեկն ով քեզ կօգնի առաջ գնալ, կամ այլ տարբերակ միանշանակ համաձայն չեմ, եթե ուզում ես, ունես նպատակ, և աշխատասիրություն կհասնես ամեն ինչի:
     Մարդ պետք է ինքնուրույն լինի և իր կյանքում, և կենցաղում, և թե կարիերսյում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3741 | 0 | 0
Facebook