Loading...

Articles

ԹԵ ՈՎ ԷՂԱՎ ՆԻԿՈԼԸ, ՈՐ...

21:42, Tuesday, 22 May, 2018
ԹԵ ՈՎ ԷՂԱՎ ՆԻԿՈԼԸ, ՈՐ...
    

ԹԵ ՈՎ ԷՂԱՎ ՆԻԿՈԼԸ, ՈՐ...

Օրինաչափությունը էնա, որ պետական պատասխանատու պաշտոններում պատահական մարդիկ չեն հայտնվում: Բայց մի տեսակ ընե՛նց հեշտությամբ Նիկոլը ձևավորեց իրա նախարարական կաբինետը, կարծես վաղուց բոլորին ճանաչում էր, գիդեր բոլորին անգիր իրանց խորը անցյալով, կենսագրականով, ընդունակություններով և այլնով որ իրա համար մի տեսակ դժվար բան չկար նախարար ընտրելու ու նշանակելու հարցում: Ով ուզումա հավատա Նիկոլի էդ կախարդական կարողություններին, բայց ես չեմ կարա հավատամ, մանավանդ որ ինքը հենց ընենց տեղը ու պատահականորեն չբերվեց Սերժի կողմից իշխանության գլուխ ամբոխի համար աննկատ ու անհասկանալի մեթոդներով:

Մի քիչ թվեր:

Մայիսի 8 - ին Նիկոլը ընտրվումա վարչապետ: Արդեն ամսի 12 - ին Նիկոլը ավարտումա կառավարության ձևավորումը: Մինչև ամսի 12 - ը կա 4 ոչ լրիվ օր ժամանակ: Քանի որ Նիկոլը ապագան գուշակող հիերոֆանտ չի, ուրեմն չէր կարա գուշակեր, կընտրվե՞ր երկրորդ անգամվա քվեարկությամբ վարչապետ, թե չէր ընտրվի, մանավանդ որ առաջին անգամ մերժում էր ստացել ՀՀԿ խմբակցությունից: Բայց ամսի 8 - ի ընտրվելուց հետո տեսնում ենք, որ մայիսի 12 -ի դրությամբ նախարարական հաստիքների կեսից ավելին զբաղացնում են նոր, համարյա շատերին անծանոթ անձիք: Նիկոլը չէ, ով ուզումա ըլնի, եթե նախապես հայտնի չլներ, որ իրան պտի վարչապետ ընտրեն ու նախարարներ են պետք իրան ու երկրին, ինքը չէր կարա չորս օրվա մեջ կաբինետ ձևավորեր: Կադրերի ընտրության հարցը շատ մանրակրկիտ գորձա: Պետական պաշտոն զբաղացնող անձը պտի ոտից գլուխ ստուգված անձ ըլնի համապատասխան ծառայությունների, մասնավորապես՝ գեբեյի կողմից, քանի որ նմանատիպ հարցերում ուրիշ ստուգող կառույց գոյություն չունի: Էդ մարդը պտի համապատասխան անցյալ ու ներկա ունենա, որին պտի քաջածանոթ ըլնի էն անձը, կոնկրետ դեպքում Նիկոլը, ով զբաղացնումա վարչապետի հաստիքը: Բայց էդ ահագին ժամանակա պահանջում ու ոչ թե չորս ամսվա, այլ տասնչորս տարվա խորության հարցա: Փորփրվումա տվյալ մարդու մասին ամբողջ ինֆորմացիան, ինչը վիթխարի ժամանակ ու ջանքերա պահանջում: Նախարարներից 10 անձ, այսինքն՝ մեծամասնությունը, անկուսակցականա, ինչը նշանակումա, որ էդ 10 հոգին Նիկոլի իմացած թմից չի, հետևաբար բնավ չգիդի, կամ բացառիկ դեպքում մի ինչ որ հեռավոր կերպով անունները լսած պտի ըլնի, ինչը նմանատիպ պաշտոնի նստացնելու համար շատ քիչա:

Չեմ կարծում, որ Նիկոլը էդքան միամիտա, որ էդ չափանիշովա իրա կադրերին ընտրում: Նախարարներից մեկը դաշնակա, մեկը՝ լուսավոր Հայաստան կուսակցությունիցա: Նիկոլը, իրա փոխվարչապետ Արարատ Միրզոյանով ու 4 նախարարներով պատկանում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այսինքն Նիկոլը առավելագույնը կարար 8 հոգու ծանոթ ըլներ, էն էլ՝ ոչ լրիվ խորությամբ, ինչը նորից շատ քիչա, որ կարանար կառավարություն ձևավորեր: Հասկացանք, Սերժը հրաժարական էր տվել, բայց հո ԱԱԾ կառույցը իրա սովորական ռեժիմով աշխատումա... Ասածս էնա, որ ամբողջ կառավարությունը, Նիկոլի հետ միասին չորս օրից անգամ պակաս ժամանակահատվածում բուսնեց գետնի տակից, քանի որ արդեն վաղուց անցել էր համապատասխան գեբեյական սելեկցիան: Ու էսքանից հետո եթե կան պնդողներ, թե Նիկոլը կարացավ իշխանափոխություն անի, ապա էդ ասողները թող գնան ու նման հեքիաթները պատմեն քնելուց առաջ իրանց պստիկ էրեխեքին: Սա ավելորդ ապացուցումա էն, որ Սերժը մանրամասնորեն էր նախապատրաստել Նիկոլի միջոցով իրա հրաժարականը:

Ոչ պատահական մարդկանց իշխանության գլուխ չլնելու մասինա խոսում անգամ էն փաստը, որ Նիկոլը իրա նախարարական կազմով ուղղակիորեն կրկնումա Սերժի մտահղացրած պլանը, որդեղ համահայկական 6 -րդ հավաքի ժամանակ կազմվումա ծրագիր Սփյուռք կոչվածի հետ աշխատելու, ներդրումների համար: Բառացիորեն նույն մոտեցումներն են ու ոչ մի ներքին կոնկրետ միջոցառումների գործողությունների պլան, երբ մեր Երկիրը ներքին մեծ ռեսուսներ ունի ու մնումա ընդամենը քաղաքական կամք դրսևորել. հայտարարել նոր տնտեսավարման կուրսի մասին՝ ազգայնացնելով հանքերը, վերացնելով Կենտրոնական Բանկի հանցավոր անկախությունը, տոկոսով փող բաց թողնելը ու դրանով պրոբլեմների 90 տոկոսին կարգին վերջակետ կդրվի: Փոխարենը տեսնում ենք նորից դուրսվազոցին, որդեղ նորից նախկինի նման գլխավոր դրույքը արվումա Սփյուռքի նախարարության վրա: Էդ նախարարությունը ստեղծվածա ղարաբաղյան կլանի կողմից որ ընդեղից փող բերվի Հայաստան, էն դեպքում, երբ օրը ցերեկով ու ամեն օր երկրից տոննաներով թանկարժեք մետաղներ, հետևաբար, տարեկան մասշտաբով միլիարդավոր դոլլարներ են դուրս բերվում երկրից...

Մյուս՝ հոգեբանական տեսանկյունից. մի տեսակ չեմ տեսնում վարչապետի ու նորակազմ կառավարության մեջ գտնվող նախարարների մտահոգ դեմքերը, միմիկաները: Փոխարենը տեսնում ենք մի գլուխ սելֆիները, որոնք վերաբերում են շինությանը, կաբինետների արտաքին տեսքի ցուցադրությանը, թե տեսեք ինչ տեղում ենք աշխատում, կարծես մարդիկ սենյակ կամ կաբինետներ չեն տեսել իրանց կյանքում ու ժողովրդին մենակ էդա հետաքրքրում: Նման վիճակ առաջա գալիս էն ժամանակ, երբ էդ նորանշանակ վարչապետը իրա նախարարներով հանդերձ չունի որևէ կոնկրետ մտահոգություն՝ երկիրը ֆինանսա - տնտեսական աղետից դուրս բերելու հարցում: Իրանք մի տեսակ արխային են իրանց պահում նաև էն պատճառով, քանի որ առաջնորդվում են ըստ էության նույն սերժական պլանով: Իրանց սերժի կողմից պատրաստի ուղեցույցա տրված ու մտահոգ դեմք ընդունելու բնական հոգեբանական պատճառներ՝ չունեն ու մտածում են հետևյալ կերպ. կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ջհանդամը ստացվի: Ըստեղից էլ նման տեսակ անհոգ վարքը: Այնինչ, պետական համակարգում աշխատող մարդը՝ պաշտոնյան անգամ զուգարան գնալու ժամանակ չպետքա ունենա, ուր մնաց թե սելֆի անի, որ իրա մազմզոտ, անիմաստ ռեխը տեսնի ժողովուրդը:

Որպես օրինակ, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Ֆրանսիայի պատգամավորները չվախենամ ասել՝ գիշերներ էին լուսացնում խորհրդարանում՝ չհասցնելով անգամ նորմալ սնվել ու ստանում էին որպես աշխատավարձ համարյա գրոշներ: Իսկ Նապոլեոնի ժամանակ նրա նախարարները հոգնածությունից ուշագնաց էին ըլնում սեղանների մոտ իրանց աթոռների վրա բազմաթիվ անվերջանալի քննարկումներից ու հաշվետվություններից: Իրանց Նապոլեոնը արթնացնում էր գիշերվա կեսին ու ասում. ՝՝Վեր կացեք պարոնայք նախարարներ, մենք պետքա հատուցենք ֆրանսիայի ժողովրդին իրա վճարած աշխատավարձի համար...՝՝:

Իսկ էսօր մեր ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմումա ամսեկան 1 միլիոն 256 հազար 660 դրամ, Ազգային ժովողի նախագահինը՝ 1 միլիոն 190 հազար 520 դրամ, առաջին փոխվարչապետի աշխատավարձը՝ 1 միլիոն 58 հազար 240 դրամ, իսկ փոխվարչապետինը՝ 1 միլիոն 25 հազար 170 դրամ:
     Սրանց մենակ պտի ասես՝ լղոզվածնե՛ր, ուրիշ ոչինչ:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     22.05.2018

    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3294 | 0 | 0
Facebook