Loading...

Articles

Զանգվածներին կույր հնազանդության մղող ու նախաձեռնողականությունը մերժող ավետարանները

20:25, Tuesday, 22 May, 2018
Զանգվածներին կույր հնազանդության մղող ու նախաձեռնողականությունը մերժող ավետարանները

Աղքատներին ու ընչազուրկներին հեշտ է ստորև մեջբերված քարոզներով մոլորեցնելը, հեշտ է նրանց բանականության մեջ ցանկացած ապակառուցողական գաղափարը պատվաստելն ու կառավարելը:


     «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թէ ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնեք. չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին էք, քան նրանք: Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնվեց նրանցից մէկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել՝ ձե՛զ, թերահավատնե՛ր: Այսուհետև հոգ մի՛ արէք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստուած ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվայ մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթեոս 7, 24 - 28):


    
    

Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր հոգու համար, թե ինչ եք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև հոգին առավել է, քան կերակուրը, և մարմինը՝ քան հագուստը: Նայեցե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են և ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն և ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն ևս առավել ձեզ, որ շատ ավելի հարգի եք, քան թռչունները: Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչո՞ւ եք հոգս անում: Նայեցե՛ք շուշանին՝ ինչպես է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մէկի նման չհագնվեց: Իսկ եթե խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետվելու, Աստված այդպե՛ս է հագցնում, որչա՜փ ևս առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր: Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամո՛ւտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ»:

«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը: Վաճառեցե՛ք ձեր ինչքերը եւ ողորմություն տվեք. և ձեզ համար շինեցե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում և ո՛չ ցեցը՝ փչացնում. Որովհետև, ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկաս 12, 22- 34):


     Ինքդ ոչինչ մի՛ արա, միայն խնդրիր Աստծուց, և նա քեզ կտա (դժվար չէ պատկերացնել, թե այս կոչ-քարոզով որքան հեշտ է թույլերին ու կամազուրկներին, ծույլերին ու անբաններին կառավարելը):

«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե'ք, և կբացվի ձեր առաջ. Որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթեոս 7, 7 - 8):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4529 | 0 | 0
Facebook