Loading...

Articles

Վարպետության դաս տեխնոլոգիայից

15:27, Monday, 21 May, 2018
Վարպետության դաս տեխնոլոգիայից
     Ձեռներեցությունը որպես տեխնոլոգիայի բաղադրիչ
     2017-2018 ուստարվանից փորձարկվում է նաև մեր դպրոցում: Այսօր դասվար Է. Հակոբյանի հաջողված դասն էր տեխնոլոգիայից 3-րդ դասարանում: Աշակերտները հստակ ձևակերպում էին, թե ինչ է ձեռներեցությունը, ինչ է ապրանքը, որն է ապրանքի և ծառայության տարբերությունը: Խմբային աշխատանքի միջոցով ներկաներին ցույց տվին իրենց ձեռք բերած գիտելիքները նաև տեխնոլոգիայի բնագավառից՝ պատրաստելով տիկնիկներ, գազանանոց, զարդատուփ, իսկ աշխատանքին զուգահեռ իրենց երգերը յուրահատուկ տրամադրության դրսևորում էր: Դասվար Է. Հակոբյանն այս դասով ապացուցեց, որ երկրորդական առարկաներ գոյություն չունեն, դասավանդվող բոլոր առարկաներն էլ կարևոր են յուրովի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5255 | 0 | 0
Facebook