Loading...

Articles

ՇՆԵՐԸ ՈՒ ԿԱԴՐԱՅԻՆ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

22:57, Friday, 18 May, 2018
ՇՆԵՐԸ ՈՒ ԿԱԴՐԱՅԻՆ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«Կերակրե՛ք, չէ՞ որ դուք եք տերերը,
     Որ հանկարծ մեզ չուտեն էս շները...»

Ռուբեն Հախվերդյան, ՝՝ՇՆԵՐԸ՝՝

Ժողովրդի մեջ տարածված, ուժային ծառայությունների ներկայացուցիչներին տրված՝ ՇՈՒՆ մականունը, իմ վրայից լրիվ հանումա պատասխանատվությունը նման որակավորման հետ համաձայնելու ու կրկնելու հարցում:

Թերևս, մեծ հիմքեր կան նման համեմատականի համար:

Մարդու ու շան հարաբերություններրը կրում են զուտ տիրոջ ու ծառայի փոխարաբերություններ, որդեղ տերը պտի հրամայի, իսկ ծառան՝ շունը, թեկուզ գռմռալով, բայց՝ կատարի հրամանը ու այդպիսով ծառայի իրա տիրոջ պահանջմունքներին: Ըտեղ խոսումա շնային - կենդանական ռեֆլեքսը որը միշտ մի բան անումա իրա տիրոջ համար, որ մի ուտելու բան՝ մսոտ ոսկոր ստանա: Համարյա նույննա նաև մարդկային հասարակության մեջ, որդեղ ոստիկանությունը գլխավորապես փողի տեսքով ստանումա իրա տիրոջից՝ իշխանությունը ներկայացնող անձից, իրա բաժին ոսկորը:

Օրեր առաջ հայ իրականության մեջ տեղի ունեցավ շների հասարակ տեղաշարժ, որը շատերի կողմից ընկալվեց որպես ըսենց կոչված ՝՝կադրային՝՝ փոփոխություններ, որդեղ իրականում մի կատարողական շանը փոխարինեց համապատասխան տարբերանշաններով՝ մի ուրիշ կատարողական շուն: Շնային կենդանական ռեֆլեքսը ու դրա հետևանք հանդիսացող ֆունկցիան չի կարա վերանա: Հարցը կարա գնա մենակ էն մասին, թե ովա՞ դրանց հրամաններ տվողը ու էդ ՝՝ով՝՝ - ը ինչ նպատակներովա օգտագործում իրա վարժեցրած շներին: Այլապես, մեզ ընենց են ուզում ներկայացնեն նիկոլասերները ու օսիպյանասերները, որ փոխված շները ձայնալարեր չունեն հաչալու, ատամներ չունեն՝ կծելու, վախացնելու համար: Ունեն, քանի որ շունը շունա կոչվում իրա հաչալու, կծելու կարողության համար: Հետևաբար, կարելիյա չկասկածել, որ նորանշանակ շները կարան ու պետքա անեն իրանց հատուկ գործը, եթե իհարկե տիրոջ կողմից համապատասխան հանձնարարական ստանան: Այսինքն ցանկացած շուն ընդամենը կատարողականա ու ըտեղ նշանակություն չունի, թե էդ շունը ովա, ինչ անուն - ազգանունա կրում: Շները այդպիսով, իրա տիրոջ համար ուժային լծակներ են, որոնք միշտ իրա տրամադրության տակ են, մենակ թե էդ շներին ճիշտ ժամանակին ոսկոր նետվի:

Երկոտանի շների ոհմակը վերջին քսան տարիների ընթացքում իրանց ուզած ոսկորի բաժինը ստացելա առանց որևէ ուշացման ու մեծամասամբ մսոտ ոսկորի պակասորդ չեն զգացել: Դրա համար էլ հավատարիմ ծառայել են իրանց տերերին ու ջարդել ժողովրդին: Ցանկացած անասնաֆերմայի տեր, ինչքան էլ որ անգրագետ ըլնի կենդանական աշխարհին վերաբերող հարցերում, ոնց էլ չլնի հասկանումա, որ շները հաչում են իրա տիրոջ վրա էն ժամանակ, երբ սոված են: Հիմա, եթե էսքանը պարզա, ապա ողջունել, թե էսինչ մի ուժային ծառայության շան նշանակումը սրտովա, թե չէ, ընդամենը ճաշակի հարցա:

Օրինակ՝ Վովան, երբ պետք էր ցրել ու պետք էր հարցը փոքր ինչ խաղաղ ընթացքով կարգավորվեր, բաց էր թողնում Վալերի Օսիպյանին, իսկ երբ տեսնում էր, որ ամբոխը որպես կին մտրակա պահանջում, ստիպված կաբինետից իջնում էր ու մոտիկից հորդորում, որ լավ կլնի ցրվեն տներով, քանի որ իրան նշանակած շեֆը էսօր լավ տրամադրություն չունի: Օսիպյանին մնաց մտածել, թե ով կլնի իրա նման ցածր ու նուրբ տոնով ՝՝հաչացող՝՝ շունը իրանից հետո, որը պտի ուղարկվի փողոց՝ ամբոխ խաղաղացնելու նպատակով: Դրա կարիքը անպայման կզգացվի հեռու ու մոտ ապագայում, այսինքն էն ժամանակ, երբ հայ ամբոխը վերջապես կհասկանա, որ Նիկոլը Սերժի հետ գործարքի գնացած անձա ու տեղիյա ունեցել իշխանության սովորական հանձնում - ընդունում, այլ ոչ թե հեղաշրջում, առավել ևս՝ հեղափոխություն:

Էս ամենի մեջ վատը էնա, որ արտադրական հարաբերություններում ընդգրկված աշխատավոր մեծամասնության վճարած հարկերիցա գոյանում շների վիթխարի բանակի աշխատավարձը, մի բանակ, որը բաղկացածա հրամանի սպասող կատաղած պորտաբույծներից: Վերջիններիս բազմությունը վահաններով, մահակներով, հատուկ միջոցներով ու ի վերջո՝ զենքով, ելույթա ունենում էն ժամանակ, երբ էդ իրան ֆինանսավորող մեծամասնությունը համարձակվելա դուրս գա փողոց, որ սեփական իրավունքներն ու շահերը պահանջի գերագույն տիրակալից՝ ոստիկանական ուժերին մսոտ ոսկոր բաժանողից: Ըստեղա արտահայտվում ենիչերիզմը:

Եթե վերջնականապես ենք որոշել դեմոկրատիա խաղալ, պետքա փոխվի շների ու տերերի հարաբերության կարգը: Իսկական դեմոկրատիան ես պատկերացնում եմ առանց շների վիթխարի բազմության, թողնելով մենակ թվով խիստ սահմանափակ ոստիկանությունը, որը պետքա զբաղվի մենակ իրա բուն գործով՝ պետական ու կենցաղային մասշտաբի հանցագործների որսով: Գուցե մենակ էս դեպքում ժողովրդական բառապաշարից դուրս կմղվի ուժային ծառայություններին տրված ՇՈՒՆ պիտակավորումը: Ումի՞ց ենք վախենում դեմոկրատական հռչակված Հայաստանի ներսում, երբ մենակ թշնամիյա հայտարարված արտաքին աշխարհում թուրքը, կամ չգիդես թե էլ ով: Ովա՞ էդ ներքին թշնամին, որի դեմ պայքարելու համար պահվումա մի ամբողջ բանակ՝ ներքին զորքեր կոչվածը... Որքանով հայտնիյա, թուրքեր չեն ապրում ՀՀ - ում ու նրանց դեմ որևէ պատերազմ ներքին հիմքերով չի կարա գնա: Հետևաբար, նման տեսակ զորքերը՝ ամենատարբեր գույնի համազգեստներ հագած ջոկատներով, բերետներով, կեպիներով հանդերձ, պահվում են բացառապես ներքին օգտագործման համար, որ ժողովրդին ու նրա ցանկացած արդար ելույթն ու բողոքը ջարդեն:

Ոնց որ ասումա ՝՝ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ՝՝ հոյակապ ֆիլմի գլխավոր հերոսներից Հայկը. ՝՝Եթե զենքը ռազմաճակատին պետք լիներ, կուղարկեյիք ռազմաճակատ, այլ ոչ թե թիկունք...՝՝:

Ասվածից եզրակացությունը հետևյալնա:

Եթե զորքերը կրում են ՝՝ներքին՝՝ անունը ապա էդ կիրառվում են հենց ներսում ապրող ժողովրդի ու նրա արդար բողոքի ճնշման դեմ: Իշխանությունը փաստորեն ժողովրդին ընկալումա որպես՝ ներքին թշնամի: Եթե ըտենցա, ուրեմն ժողովուրդը պետքա պատերազմ հայտարարի էդ տեսակ իշխանությանը. հաղթի էդ պատերազմում, ում որ հասցնի՝ գերի վերցնի, գրի սեփական Սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, որ այբբենական կարգով գնդակահարի բոլոր գերված թշնամիներին:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     18.05.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4026 | 0 | 0
Facebook