Loading...

Articles

Հյուսիսային պողոտան այսօր

22:33, Wednesday, 16 May, 2018
Հյուսիսային պողոտան այսօր


    
     Հյուսիսային պողոտան` փողոց է Երևանի կենտրոնում, որը իրար է կապում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը: Երկարությունը կազմում է 500 մետր: Պողոտայում կան բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և գրասենյակներ:
     Հյուսիսային պողոտան պաշտոնապես բացվել է 2007 թվականի Նոյեմբերի 7-ին: Արդեն 2013 թվականին, Տաշիր գրուպի հովհանավորությամբ Հյուսիսային պողոտայում կատարվել է վերականգնողական աշխատանքներ, քանի որ բետոնե հատակը արդեն մաշվել էր: Կատարվել է 5-6 միլիոն դոլար ներդրում, որի արդյունքում պետք է շատանար կանաչապատված տարածքները և նստարանները, անբողջությամբ փոխվեր արտաքին լուսավորությունը:
     Հյուսիսային պողոտայի առաջին ճարտարապետը եղել է հայտնի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: Պողոտայի գաղափարը նա մշակել էր դեռ 1924 թվականին: Հետագայում` երկար տարիներ անց, այն վերամշակվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

Բայց արդյո՞ք երևանաբնակներին դուր է գալիս այսօրվա Հյուսիսային պողոտան, արդյո՞ք նրանց սպասումները արդարացված են:
     L
     24-ամյա Անին շատ է սիրում Հյուսիսային պողոտան:
     -Ես կարծում եմ, որ Հյուսիսային պողոտան նոր շունչ է տվել մեր քաղաքին: Ինձ դուր են գալիս նոր, արտասովոր դիզայնով կառուցված բարձրահարկ շենքերը: Աշխատանքի բերումով, ես հաճախ եմ լինում Հյուսիսային պողոտայում, և նկատել եմ, որ պողոտան տուրիստներին գրավում է: Նրանք լուսանկարում են շինությունները, օգտվում են պողոտայի ներքևի հատվածում բացված առևտրի կենտրոնից, օգտվում են պողոտայի սրճարաններից և ռեստորաններից: Կարծում եմ, մեր փոքրիկ պետությունը կարողացել է Հյուսիսային պողոտայով տուրիստներին գրավել: Իմ կարծիքով երիտասարդությունը, հիմնականում, ինձ հետ համաձայն է, չնայած շատ տղաների համար այն դարձել է «աղջիկ խոսեցնելու» տեղ: Մեղադրելու չէ, որովհետև շատ աղջիկների համար էլ դարձել է մոդայի հարդակ:

Հյուսիսային պողոտայում ակտիվ երիտասարդությանը տեսնելով, կարելի է ենթադրել, որ նրանց պահանջներին լիովին բավարարում է պողոտան: Սակայն երևանաբնակների միջին և միջինից բարձր տարիքայինները ուրիշ սպասումներ ունեին:
     -Խայտառակ ճարտարապետություն սառը` ոչինչ չասող շենքեր, մռայլ գույներ: Այս բազմահարկ բնակելի շենքերը, ու՞մ համար են կառուցվել: Մարդկա՞նց. Իսկ ու՞ր են մարդիկ, ովքեր պետք է բնակվեին այս շենքերում: Ոչ ոք չկա: Շենքերը դատարկ են, պատուհաններից էլ լույս չի երևում արդեն 11 տարի: Նույնիսկ պողոտայի ներքևի հատվածում կառուցած կայանատեղին իսկզբանե նախատեսված էր շենքերի բնակիչների մեքենաների համար: Բայց, քանի որ, բնակիչներ չկան, չկան նաև մեքենաներ, և կայանատեղին էլ դարձրին հերդական առևտրի կետրոն: Ինչքան որ հնարավոր է լինում, ես Հյուսիսային պողոտան շրջանցում եմ:
     57-ամյա Հասմիկը իր խոսքը ավարտեց հավելելով - Հիասթափությանս չափ ու սահման չկա, ԽՍՀՄ-ի տարիներին մենք ուրիշ Հյուսիսային պողոտա էինք սպասում:
     1984 թվականին` Թամանյանից հետո, առաջին անգամ ճարտարապետներ Ռոբերտ Տոնոյանը, Կարեն Աստվածատրյանը, Գուրգեն Մուշեղյանը, Հայկ Տիգրանյանը և Ժորժ Շեխլյանը գծեցին Հյուսիսային պողոտայի հատակագիծը: Նրանց ներկայացրած հատակագիծը, ոչ մի կապ չունի այսօրվա պողոտայի հետ: Նախ. պողոտայում չպետք է լիներ, բնակելի շինություններ, այլ պետք է լինեին հանրային տարածքներ և սպասարկման կենտրոններ:
     Ճարտարապետ Ռոբերտ Տոնոյանի կինը` Գոհար Տոնոյանը, հիշում է, որ 1984 թվականին Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի մրցույթ հայտարարվեց:
     - Քաղաքի լավագույն ճարտարապետների, որոնց մեջ նաև ամուսինս էր, հատակագիծը մրցանակակիր դարձավ: Հիանալի հատակագիծ էր: Պողոտայում պետք է բացվեին հյուրանոցներ, մանկական կենտրոններ: Ամենակարևորը պետք է կառուցվեին շատ կանաչապատված տարածքներ, ինչը, պակասում է այսօրվա ոչ միայն Հյուիսային պողոտային, այլ նաև առհասարակ Երևանին: Պողոտան պետք է ունենար համազգային նշանակություն: Պողոտայում պետք է լիներ մարդկանց հետաքրքրող ամեն ինչ: Ամենակարևորը, որ պողոտայի շինությունների բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի շենքի բարձրությանը: Եթե ամուսինս ողջ լիներ և տեսներ այսօրվա Հյուսիսային պողոտան, որը ինձ նեղ դալան է հիշեցնում, մեծ հիասթափություն կապրեր:
     1980-ականներին ճգնաժամային դրության, ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով, աշխատանքները կասեցվեցին: Ցավոք հատակագիծը մնաց միայն թղթի վրա, և մեր հիշողության մեջ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7947 | 0 | 0
Facebook