Զրուցակիցս ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Լաուրա Մարտիրոսյանն է: Լաուրան ակտիվ է նաև ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ...
-Զարթուցիչը մի քանի րոպե առաջ տալով /ծիծաղում է/
2. Ֆիլմ, որն արժե դիտել մի քանի անգամ
-Зеленая миля
3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Լոբի, կաթնաշոռ
4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք
-Շառլ Ազնավուրի
5.Երևանում Ձեր սիրելի վայրը…
-Ամենադժվար հարցն ա, առհասարակ Երևանը շատ եմ սիրում, սիրում եմ քայլել կենտրոնական փողոցներով, բայց առանձնահատուկ վերաբերմունք ունեմ իմ դպրոցի մոտ գտնվող այգու՝ Մայրության այգու նկատմամբ
6.Հաճախ ինձ հարկավոր է...
-Մենակ մնալ ու վայելել լռությունը
7.Կյանքը ձանձրալի կլինի առանց…
-Երազանքաշատ գիշերների
8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն
- Պայքարներով հարուստ ներկա
9.Ձեր սիրելի հեղինակը
-Կյանքը
10.Պատուհանից այն կողմ…
- Կառուցում եմ իմ աշխարհը
11.Կսիրահարվեմ նրան, եթե...
-Սիրտս ընտրի
12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Սիրով արված ցանկացած նվեր հաճելի է
13.Հավատում եմ, որ ...
- Ապագաս խոստումնալից է
14. Ասա ինձ չես կարող, և ես...
-Հնարավորություն կտամ քեզ հեռվից տեսնելու, թե ինչպես արեցի դա
15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Իրար ու աշխարհին սեր ու ժպիտ տվեք, որ սիրվեք ու ժպտաք