Loading...

Articles

Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հրեաքրիստոնեական ավետարաններից)

22:22, Monday, 14 May, 2018
Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հրեաքրիստոնեական ավետարաններից)

«Մի' կարծեք, թե եկա երկրի վրա խաղաղություն հաստատելու. Չեկա խաղաղություն հաստատելու, այլ՝ սուր: Որովհետև եկա բաժանելու որդուն իր հորից, և դստերը` իր մորից, և հարսին՝ իր սկեսուրից: Մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն» (Մատթեոս 10, 34 - 36):


     «Եվ ես ձեզ աում եմ. Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ որ պակասիք, հավիտենական բնակարանների մեջ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16, 9):


     «Եթե մեկն իմ մոտ գա, և չատե իր հորը և մորը, կնոջը և որդիներին, և եղբայրներին և քույրերին, և հենց իր անձն էլ, նա չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14, 26):


     «Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուս քաղցած էր: Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մօտեցավ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերև, որովհետեւ տակավին թզի ժամանակը չէր: Հիսուս խօսքը թզենուն ուղղեց և ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»: Հաջորդ օրը, առավոտյան, մինչ նույն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: (Մարկոս 11, 12 – 14, 22 - 21):


     Հուդայի սրտի մեջ Հիսուսն է սատանային մտցնում


     «Երբ Հիսուս այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում: Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»: Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մէջ» (Հովհաննես 13, 21 - 27):


     «Այն ժամանակ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գայ իմ հետևից. Որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մատթեոս 16, 24 - 25):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4711 | 0 | 0
Facebook