Loading...
Today:  Sunday, 24 June, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Articles

Սպառնալիք ազգային անվտանգությանը

12:20, Monday, 14 May, 2018
Սպառնալիք ազգային անվտանգությանը

Շատ կարևոր հարց մեր ազգի համար, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք, քանզի վաղը ուշացած կլինենք:
     Քանի որ պ-ն Փաշինյանին անչափ շատ նամակներ են գրում ամենատարբեր հարցերով և բնականաբար բոլորին պատասխանելը հնարավոր չէ, ուստի խնդրում եմ տարածել բոլորիս մտահոգող այս հարցը,
     որպեսզի անպայման հասնի և անպատասխան չմնա:
     Խոսքս Քաղաքացիական պայմանագիր ՀԿ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամների, մասնավորապես՝ Լարա Ահարոնյանի և Մարո Մաթոսյանի մասին է, (https://civilcontract.am/Home/AboutFoundation), որոնցից առաջինը հանդիսանում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հիմնադիրը, որը պաշտպանում է համասեռամոլների, իսկ ավելի կոնկրետ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսսեքսուալ) ազատությունը, իրավունքները, սերմանում և քարոզում այլասերվածություն (https://stop-g7.com/archives/55)
     2-ի մասին մեջբերում եմ հենց իրենց էջից. (Մարոն եղել է բազմաթիվ հասարակական և եկեղեցական կազմակերպությունների խորհուրդների անդամ և Նյու Յորքի ու Նյու Ջերսիի համայնքների ակտիվ անդամ:
     Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար,
     կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար:
     Պ-ն Փաշինյան, այն որ Դուք հայ տղամարդու կերպար եք, դրանում խոսք չկա, բազմազավակ Հայր և մնացածը չթվարկեմ, այն որ ձեր թիմը բաղկացած է Ձեզանից, Սասուն Միքայելյանից, Արարատ Միրզոյանից,
     որոնք նույնպես հայ տղամարդու կերպարներ են, մտքիս ծայրով էլ չի անցնում, թե որևէ կապ կարող եք ունենալ նմանների հետ, կամ նման հայացքների հետ, ապա հարց է ծագում.
     Հարց 1 Ինչպե՞ս է ստացվել, որ դուք դրական եք պատասխանել այն հարցին, որ միասեռականները նույն իրավունքներն ունենան ինչպես քաղաքացիները:
     https://stop-g7.com/archives/642
     Հարց 2 Ի՞նչ գործ ունեն նմանները ձեր կողքին:
     Հարց 3 Արդյո՞ք նրանք պաշտոններ չեն զբաղեցնելու ու առավել թափով չեն սկսելու իրագործել ազգապղծությունը, հիշեցնեմ, որ սրանք 26.02.2018թ.-ին մտել էին դպրոց ու 9-րդ դասարանցիների հետ անցկացրել
     սեռական դաստիարակության վերաբերյալ խմբային քննարկում, (https://stop-g7.com/archives/809)
     որտեղ հրապարկվում էր ընդհամենը մի քանի տող նրանց այն ձեռնարկից, որ նման տեսակի պղծությունների մասին հասուն մարդկանց մեջ խոսելն իսկ նորմալ չէ, ուր մնաց աշակերտների:
     Ի դեպ՝ (2017 թ․-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) անձանց թեմաներով սոցիալական գովազդներ էին փաքցվել։
     Գովազդների պատվիրատուն էր համասեռամոլության քարոզով զբաղվող Փինք Արմենիա կազմակերպությունը։ Մի խումբ անձանց և հասարակական կազմակերպությունների բողոքից հետո 2017 թ․-ի մայիսի 27-ին պաստառները ապամոնտաժվեցին։
     Պաստառները պատրաստվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի ամուսին Րաֆֆի Նիզիբլյանի ընկերության կողմից):
     Խոսքը նույն այն հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի մասին է (https://stop-g7.com/archives/809)
     Հարց 4 Այդ հիմնադրամի մասին կարդալիս հասկանալի դարձավ, որ բոլոր նվիրատվությունները որոնք ուղղված են վերոնշյալ կուսակցությանը, տնօրինվում են հոգեբարձուների խորհրդի կողմից:
     P.S.
     Գաղափարը հետեւյալն է. «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանալու են Հիմնադրամի հաշվեհամարին եւ դրամարկղում, որտեղից ծախսումներն իրականացվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո: Հոգաբարձուների խորհրդի անդամներն, ի դեպ, անկախ են Կառավարման խորհրդից եւ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն Հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ: Ինչպե՞ս հասկանանք սա
     Ի դեպ մտավախություններս ավելի մեծացան, երբ իմացա Ձեր նշանակած նոր առողջապահության նախարարի՝ Արսեն Թորոսյանի մասին, որը ղեկավարն է Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ-ի,
     որն էլ իր հերթին կրկին պաշտպանում է լգբտ-ի իրավունքները: (http://humanrightshouse.org/Articles/20725.html)
     Մնացած հարցերը պատասխաններից հետո, այստեղ կդնեմ հղումներն այն հկ-ների որոնք կապ ունեն սրանց հետ:
     Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը բաց նամակով դիմել է նախագահին, օրենսդիրին, գործադիրին ու նաեւ իրավապահ մարմիններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ԼԳԲՏ մարդկանց խնդիրներին։ https://www.youtube.com/watch?v=2aB_zE0WL_Q
     տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպություն https://www.youtube.com/watch?v=hSTRfa-6KW8
     Նոր սերունդ մարդասիրական հասարակական կազմակերպություն հղում՝ https://www.youtube.com/watch?v=aeFAy50NXqU
     Մնացածների մասին, եթե կարիք կլինի հետագայում ցանկ կներկայացնեմ:
    
     ՎԻԳԵՆ ՔԱՀԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
     Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի հոգևոր սպասավոր

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
5490 | 0 | 0
loading...
Facebook
Spokesperson