Loading...

Articles

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ. Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ՆԻԿՈԼԸ

16:52, Sunday, 13 May, 2018
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ. Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ՆԻԿՈԼԸ
    

Արդյո՞ք Սեռժից հետո իրա ղարաբաղյան կլանից որևէ մեկը կարար ստանձնել Հայաստանի սառցե գահը: Եթե խոսքը վերաբերեր մենակ կարողանալուն, ապա կարելիյա չկասկածել. Հայոց աշխարհում ամեն օր իրիգունը քնում ու առավոտը արթնանումա առնվազն 1, 5 միլիոն Նապոլեոն, իրանց ցմահ ու ՝՝անփոխարինելի՝՝ հռչակված տեղակալներով:

Բայց հարցը կարանալուն չի վերաբերում, այլ կոնկրետ դեպքում՝ ՈՒԶԵՆԱԼՈՒՆ: Սերժը չուզեց Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված որևէ մի ստորագրություն թողնի մի ինչ որ փաստաթղթի տակ: Եթե Սերժը չուզեց, առավել ևս, ո՛չ Քոչարյանը կուզի, ո՛չ էլ որևէ ոք Հանրապետական պարտիայից ու ղարաբաղյան կլանից: Եթե ուզենալու ըլնեյին, իրանք իրանց թեկնածուին առաջ կքաշեյին ու Նիկոլի ամբոխային շանտաժին չէին նայի: Շանտաժ, որը ստեղծվել էր, ի դեպ, հե՛նց Սերժի կողմից՝ արհեստականորեն, որ իմիտացնի ըսենց կոչված ՝՝հեղափոխական իրավիճակ՝՝, երկիշխանության տնազ: Թեկուզ մենակ էդ պատճառով Ազգային Ժողով կոչվածում Հանրապետականը ինքնալուծարման կենթարկվի, քանի որ միջազգային պայմանագրերը վավերացնումա Ազգային Ժողովը, իսկ Հանրապետականը՝ որպես Սերժի օրինաչափ շարունակություն ու խորհրդարանում մեծամասնություն, նման պատասխանատվություն երբե՛ք չի վերցնի իրա վրա:

Մասնավորապես, ՀՀ սերժական Սահմանադրության 116 - րդ հոդվածի 1 - ին կետի 2 - րդ ենթակետը ասումա.

՝՝Հոդված 116. Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը.

1. Ազգային ժողովը ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
     2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ՝՝:

Իսկ Արցախի հարցը կրումա թե՛ քաղաքական, թե՛ ռազմական բնույթ: Ընենց որ, Հայաստանի սառցե գահը արդեն ոչ Հանրապետականինա պետք, ոչ էլ, առավել ևս՝ ղարաբաղյան կլանին, որին մեծապես սպասարկելա Հանրապետական կոչվող պարտիան իրա ողջ հիերարխիայով մեկ շուրջ՝ էրկու տասնամյակ:


    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     13.05.2018
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3145 | 0 | 0
Facebook