Loading...

Articles

Նիկոլ Փաշինյանին

11:07, Tuesday, 24 April, 2018
Նիկոլ Փաշինյանին
    
    

Անկեղծ եմ գրում, որ ուրախությանս չափ չկա և այն աստիճանի է, որ չեմ ցանկանում այն կիսել ոչ մեկի հետ:

Իմ ուրախությունը թող մնա ինձ, իսկ այ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՍ կկիսեմ Ձեզ հետ:

Փառք ու պատիվ մեր փառապանծ երիտասարդներին, որոնց հետ Դուք կարողացաք իրագործել անիրականալի թվացող ԹԱՎՇՅԱ այս հեղափոխությունը առանց զոհերի, սակայն, եթե

չպետք է ՊԱՏԺՎԵՆ

- իրենց լիազորությունների սահմանները բացահայտ խախտած ոստիկանները,

- Քաղաքացիական հագուստներով, մահակներով, քարերով զինված հարձակում կատարող սրիկա անձիք կամ նրանց անմիջական հրաման տվողները,

- քաղաքացիների ավտոմեքենաները ոտքով կոտրողները,

- ոչ մի անգամ ԺՈՂՈՎՐԴԻ մոտ չներկայացած աղոթող ոստիկանապետը,

- խորհրդարանում ձեթ-օճառով օծված, հանցագործ *******ին ձայն տվողները,

ապա այս թավշյա հեղափոխությունը, որ մի ամբողջ Ազգի հույս ու հավատ տվեց, կվերածվի ԹԱՎՇՅԱ ԲԱՐՁԵՐԻ, ԱԺ-ն կերակրամանի վերածած և նրա շուրջը շակալի ախորժակով նստած ստահակների ու մականունավոր քրեա-օլիգարխիկ տականքների համար:

ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ, ԻՄ ՀԱՄԵՍՏ ԿԱՐԾԻՔՈՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅՆ ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ


    
    

Ազատություն ԻՐԱԿԱՆ քաղ. բանտարկյալներին

Ազգային ժողովը խուլիգանների տեղը չի

ՑԵՆԶ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու համար

(պարտադիր բարձրագույն Պետական կրթություն, ծառայություն բանակում, բարոյական կերպար, ոչ մի տեսակի բիզնեսի հետ առընչություն չունեցող և այլն)


    

Հ.Գ.

Շատ կցանկանայի հավատալ, որ միտումնավոր չեղավ պետական հանցագործ Սերժ Սարգսյանի և իր եղբայրների անպատիժ հեռանալը Հայաստանից:


    

Գրող Ս. Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4777 | 0 | 0
Facebook