Loading...

Articles

Ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել. հայտարարություն

16:56, Thursday, 19 April, 2018
Ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել. հայտարարություն

#իրազեկում

Հարգելի քաղաքացիներ,
     2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):

2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3297 | 0 | 0
Facebook