Loading...

Articles

Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները

16:30, Thursday, 19 April, 2018
Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները
     Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հրավերով օրերս Երևանում էին գտնվում արցախցի տաղանդավոր պատանի երաժիշտները: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ նրանք համերգային ծրագրերով ելույթներ են ունեցել Մ. Մալունցյանի անվան արվեստի և Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցներում, մասնակցել են վարպետության դասերի և ծանոթացել 2800-ամյա մեր մայրաքաղաքի պատմությանը: Արցախցի երեխաներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական թնագարան, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, «Տերյան» մշակութային կենտրոն և պատմամշակութային այլ հաստատություններ:
     Պատանի երաժիշտներին հյուրընկալել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, զրուցել նրանց հաջողությունների և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասին, հանձնել խորհրդանշական նվերներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2070 | 0 | 0
Facebook