Loading...

Articles

Ո՛Չ ՄԻԱՅՆ ԱՌՈՂՋ ՄԻՏՔ, ԱՅԼԵՎ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ

11:11, Thursday, 19 April, 2018
Ո՛Չ ՄԻԱՅՆ ԱՌՈՂՋ ՄԻՏՔ, ԱՅԼԵՎ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ
    
    

Վերջերս կայացավ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության՝ «Սպորտային խաղեր 2018» խորագիրը կրող միջբուհական մարզական խաղերը: Մրցույթն ընդգրկում էր տարբեր մարզաձևեր: Առաջնության բազկամարտ մարզաձևում իր մասնակցությունն ունեցավ նաև Ավանդական բժշկության համալսարանի ներկայացուցիչ Հովհաննես Մանասյանը՝ գրավելով 3-րդ պատվավոր տեղը:
     «Պայքարն այնքան էլ դյուրին չէր, մասնակցում էր ոչ պետական 9 բուհի ավելի քան 150 ուսանող, իսկ բազկամարտին՝ մոտ 20 ուսանող: Հպարտ եմ, որ կարողացա բարձր պահել Ավանդական բժշկության համալսարանի պատիվը», -նշեց ստոմատոլոգիական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Մանասյանը՝ տեղեկացնելով, որ հաղթողն ու մրցանակակիրները որոշվել են աջ և ձախ ձեռքով վաստակած միավորների հանրագումարով:
     Նշենք, որ Ավանդական բժշկության համալսարանը հետամուտ է բազմաբնույթ ներբուհական միջոցառումների անցկացմանը, այդ թվում՝ լողի, շախմատի և այլ մարզաձևերից: Միջոցառումները նպատակ ունեն ակտիվացնել ուսանողական կյանքը՝ դարձնելով ուսանողների առօրյան զանազան ու բովանդակալից, ինչպես նաև՝ խթանել ուսանողների հետաքրքրվածությունը առողջ ապրելակերպի շրջանակներում: Համալսարանն այն շարժիչ ուժն է, որն ուսանողներին մղում է զարգանալու և զարգացնելու ոչ միայն միտքը, այլև՝ մարմինը:

Հ.գ.- Ավանդական բժշկության համալսարանը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ է Հովհաննես Մանասյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:
     Հուսանք, որ մեր սաները դեռևս շարունակվող միջբուհական մարզական խաղերում, նոր հաղթանակների առումով, անմասն չեն մնա:

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3962 | 0 | 0
Facebook