Loading...

Articles

«Առյուծից առյուծ է ծնվում, շակալից շակալ»...

Naira
Author:
Naira
16:22, Wednesday, 18 April, 2018
«Առյուծից առյուծ է ծնվում, շակալից շակալ»...

Ընդդիմադիր ուժի համբավ ձեռք բերած «Ծառուկյան» դաշինքը Վարչապետի ընտրությունից հետո հայտնվել է զավեշտալի իրավիճակում:
     Օրեր շարունակ դաշինքի պատգամավորները պնդում էին, որ դեռ վերջնական որոշում չունեն, սակայն 12 հոգի կողմ քվեարկեցին:
     Վարչապետի ընտրությունն անվանական էր և բաց, ինչն էլ մի շարք տակից իրենց գործն անողների համար իսկական փորձություն էր, իսկ միգուցե նաև լավ հնարավորություն հաճոյանալու և իրենց իրական դեմքը ցույց տալու համար: Այդկերպ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից ընտրության ժամանակ թվով 12-ը կողմ քվեարկեցին՝ բացահայտելով իրենց ով լինելը:
     Դասական քաղաքականության մեջ նման պրակտիկա և դրույթ գոյություն չունի, երբ ընդդիմադիր կուսակցությունը կողմ քվեարկի իշխանական թեկնածուի օգտին: Այս քվեարկությունը բառիս բուն իմաստով խայտառակեց «ընդդիմադիրներին», քանի որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստի բացակայությունը լրացվել էր «բորենուն» հատուկ շողոքորթությամբ:
     12 հոգուց հատկապես երկուսը կրկնակի խայտառակ իրավիճակում են հայտնվել: Խոսքը Արգամ Աբրահամյանի և Կարինե Պողոսյանի է մասին է, ովքեր ևս կողմ են քվեարկել իշխանական թեկնածուին:
     Բոլորի հիշողություններում դեռ վառ է նույն Արգամ Աբրահամյանի հոր՝ առվակից հեռացված լինելու հանգամանքը, և առահասարակ այն իրավիճակը որում հայտնվել է վերջինս:
     Այսքանից հետո թվում էր թե ինքնասիրությունը և հոր թասիբին կանգնելու հանգամանքը, պետք է որ ստիպեին Արգամ Աբրահամյանին կողմ չքվեարկել, բայց Արգամ Աբրահամյանը կուլ տվեց այդ նվաստացումը իր քվեարկությամբ: Արգամը ըստ երևույթին քվեարկելիս նաև մոռացել էր թե ինչպես իրեն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից մեղմ ասած հեռացրեցին...
     Միթե՞ Արգամը կարծում է, որ հետասյու ևս կարող է հանգիստ և անարգել շրջել իրեն ընտրած հասարակության միջով: Այն հասարակության, որոնք իրենց քվեն տվել էին ընդդիմադիր գործչին հատուկ քարոզչություն իրականացրած թեկնածուին, իսկ նրա քաղաքական պահվածքը բնավ դա չի ենթադրում:

Այս պատմության մյուս հերոսը բարեկամուհի Կարինե Պողոսյանն է, ում Ազգային Ժողովում հայտնվելն ինքնին արդեն ծաղրանք է ՀՀ քաղաքացու նկատմամբ: Կարինե Պողոսյանը ով բացի իր սանրվածքից ոչնչով երբևէ աչքի չի ընկել խորհրդարանում, իր քվեարկությունը բացատրել է, թե «նպատակահարմար էդպես է գտել»:
     Մինչ դեռ սույն տիկնոջ նպատակահարմարությունը՝ այս դեպքում կողմ քվեարկությունը, պետք է, որ բազում անհարմարություններ առաջացներ իր ազգականի նկատմամբ: Բայց արի ու տես, որ այժմ քաղաքական դաշտում մեծ պահանջարկ ունի անարժանապատիվ կեցվածքը:
     Ինչպես ասում են, նման դեպքերում ժողովրդական ասացվածքներն են լավագույնս բնութագրում մերօրյա «հերոսներին» .
     «Առյուծից առյուծ է ծնվում, շակալից շակալ» ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4211 | 0 | 0
Facebook