Loading...

Articles

Ցուցահանդես՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

13:58, Wednesday, 18 April, 2018
Ցուցահանդես՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

Ապրիլի 18-ի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»:
     Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 18-ից-հունիսի 18ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Տարբեր երկրներում այդ օրն իրականացվող միջոցառումների նպատակը ևս մեկ անգամ հասարակությանը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության մասին հիշեցնելն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2200 | 0 | 0
Facebook