Loading...

Articles

Ինչո՞ւ են կինոն անվանել «Յոթերորդ արվեստ»

20:16, Tuesday, 17 April, 2018
Ինչո՞ւ են կինոն անվանել «Յոթերորդ արվեստ»

Ինչպես գիտեք, աշխարհի բոլոր երկրներում կինոյին «Յոթերորդ արվեստ» անվամբ են մեծարում: Իսկ այս շատ դիպուկ պատվանունին համար մենք պարտական ենք Փարիզում ապրած մի իտալացի քննադատի՝ Ռիչիոտո Քանուդոյին:

1923 թվականին նա հրապարակում է «Յոթ արվեստների մանեֆեստ» -ը, որում նա պնդում էր, որ ընդամենը մի քանի տարվա կենսագրություն ունեցող սինեմատոգրաֆը պարզապես արդյունաբերություն չէ, և այն հավելել էր ավելի հասակավոր վեց արվեստներին:

Առաջին հինգ արվեստները 19-րդ դարում սահմանել էր գերմանացի փիլիսոփա Հեգելը: Նա իր այս սահմանման հիմքում դրել էր երկու չափորոշիչ՝ արտահայտչականությունն ու նյութականությունը: Ելնելով այս չափորոշիչից՝ նա առաջին տեղում դրել էր ճարտարապետությունը, երկրորդ տեղում՝ քանդակագործությունը, երրորդ տեղում՝ «տեսողական արվեստներ» -ը (նկարչություն և գծագրություն), չորրորդ տեղում՝ երաժշտությունը, հինգերորդ տեղում՝ գրականությունը:

Այնուհետև, 20-րդ դարի սկզբում, բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ համաձայնության են գալիս, որ բեմական բոլոր արվեստները (պար, թատրոն, կրկես և այլն) պետք է դասակարգել որպես 6-րդ արվեստ:

Իսկ ավելի ուշ լրատվամիջոցները՝ որպես 8-րդ, մուլտֆիլմերը՝ որպես 9-րդ, իսկ վիդեոխաղերը՝ որպես 10-րդ արվեստ հավելվում են այս ցուցակին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3965 | 0 | 0
Facebook