Loading...

Articles

Երազի թռչուն կամ Հրեշտակի աչք

14:54, Friday, 13 April, 2018
Երազի թռչուն կամ Հրեշտակի աչք
    
    
    

Երկիր մոլորակում ամե՜ն ինչ էլ կա,

Եվ զարմանալու ոչի՜նչ էլ չկա,

Բայց ես ուզում եմ խոսել մի թռչնի մասին,

Որը Ո՛տք չունի,

Երկիր չի՛ իջնում,

Միայն թռչո՜ւմ է ու իրականո՜ւմ կա:


    

Սավառնո՜ւմ է միայն ամպերին մոտիկ,

Լողանում արևի լույսով,

Քնում լուսնի վրա,

Վերևի՛ց է նայում բոլորին

Ու նրա նման գեղեցիկ

Ո՛չ մի բան չկա՜:


    

Իրո՜ք գեղեցիկն է-

Խոսքե՜ր չեմ գտնում,

Ջե՜րմ է, ցանկալի՝ հաճույքի նման,

Երես առա՜ծ է, մի՜ քիչ կամակոր՝

Բանականության կոկորդը սեղմած:


    

Երկիր իջնում է հատուկ պահերին,

Երբ մոտենում է ժա՜մը իր մահվան,

Ծալո՜ւմ է թևերն իր ու վերջին անգա՜մ

Նայում ամպերի՜ն

Ու…ընկնո՜ւմ է ցած:


    

Նրա անունը ո՛չ ոք չգիտի՝

Մեկ «Երազա՜նք» են ասում,

Մեկ՝ «Հրեշտակի աչք»,


    

Անձնագրում գրված է «Երազի թռչուն»,

Իսկ մահվան վայրը՝

«Երկիր ց’պահանջ» …

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3445 | 0 | 0
Facebook