Loading...

Articles

Գիտե ՞ք կյանքում որն է ամենից վատը, Որ դու պայքարում ես, Նվիրվում ես

00:20, Wednesday, 11 April, 2018
Գիտե ՞ք կյանքում որն է ամենից վատը, Որ դու պայքարում ես, Նվիրվում ես
    

     Ինչ որ քայլեր ես անում,
     Բայց բոլորը վերջում կորում են գրողի ծոցը,
     Վերջում միայն մնում ես դու՝ անկախ ամեն ինչից,
     Մնում ես դու՝ քո սեփական ցավով ու քո սեփական հիշողություններով,
     Եվ այդ ամենից հիասթափված,
     Մարդը մնում է միայնակ,
     Բայց ոչ թե նրա համար, որ միայնակ լինելը հաճելի է,
     Այլ նրա համար,
     Որ մարդը հոգնում է կորցնելուց և ամեն անգամ ցավ զգալուց,
     Չէ որ յուրաքանչյուր մարդու նվիրվելիս,
     Մենք մեզանից մասնիկ ենք դնում նրա մեջ,
     Իսկ նրանք հեռանալով՝ տանում են ամեն ինչ,
     Մեզ թողնելով ոչնչի մեջ,
     Այսօր մարդիկ չնայած ամեն ինչին շփման ու խոսելու կարիք ունեն,
     Բայց չեն ցանկանում ոչ ոքի հետ խոսել,
     Որովհետեւ չկա մեկը ում ի սրտե կկարողանաս վստահել,
     Ու համոզված լինել, որ նա քո կողքին կմնա, Նարեկ Ազարյան
     Չկա մեկը ում նայելով կհասկանանք,
     Որ ոչ թե նա հերթական անգամ մեզանից մի մասնիկ կտանի,
     Այլ կլրացնի այն բաց հատվածները,
     Որոնք թողել են հեռացող մարդիկ։
    
     Նարեկ Ազարյան

    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4725 | 0 | 0
Facebook