Loading...

Articles

Ֆրանսիական հեքիաթների ընթերցանություն՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

15:17, Monday, 09 April, 2018
Ֆրանսիական հեքիաթների ընթերցանություն՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մի շարք միջոցառումներ են նախատեսված հատուկ երեխաների համար:

Գրադարանի հերթական հյուրը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով պատասխանատու Նատալիա Տսագրիսն էր: Երեխաների համար Նատալիան ֆրանսերենով ընթերցել է Շարլ Պերոյի հեքիաթներից: Զուգահեռ հայերեն տարբերակը փոքրիկ ընթերցողները, որոնք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Արարատի մարզի Այնթապ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, ունկնդրել են դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
     Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով նախատեսված հանդիպումներն ու հետաքրքիր այլ միջոցառումները Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և նրա մասնաճյուղերում կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2433 | 0 | 0
Facebook