«Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Մետաքսյա Սիմոնյանի անվան ասմունքի խմբակը (ուսուցչուհի Մ. Կարապետյան) կազմակերպել էր ասմունքի ցերեկույթ:
Կատարվեցին Հ. Շիրազի, Պ. Սևակի, Եղ. Չարենցի, Ավ. Իսահակյանի, Ս. Կապուտիկյանի մորը նվիրված բանաստեղծություններ:
Աշակերտները ասմունքեցին շատ հուզիչ և գրագետ: Հուզվել էր նաև հասնդիսատեսը:
Տնօրեն Կ. Հովակիմյանը հպարտությամբ նշեց, որ նորաստեղծ այս խմբակը շատ խոստումնալից է: Ակնկալվում է 2019 թ. ապրիլի 7–ին համաքաղաքային միջոցառում: