Զրուցակիցս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Իննա Խուդոյանն է:
1.Առավոտը սկսում եմ...
- Էն մեծ հույսով, որ էլի շուտ կգա քնելու ժամը /ծիծաղում է/
2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Տավարի կամ հավի թոք ու սիրտ
3. Ըստ իս տղաները սիրում են...
- Ուշադրություն գրավել
4. Հանգիստը ծովու՞մ, թե՞ կանաչապատ բնության գրկում
-Էն կանաչապատ վայրում, որտեղ թաքնված մի մեծ «ծով» կա
5. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Ուղղակի կգոռայիիի ու կխնդրեի, որ իրենց ծնողների կողքին լինեն ու բարձր կասեի.Պապ քեզ կարոտել եմ
6.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք հիմա
-Երևի Աննա Էլբակյանի, բայց Սուրճ չեմ սիրում, ինձ թե՜յ
7. Կսիրահարվեմ նրան, եթե…
- Դադարեմ սիրել
8.Երևանում Ձեզ ամենահարզատ վայրը
- Համալիրի իմ հին ու բարի գաղտնի անկյունը
9.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Նասկի ու սափրվելու պարագաներ / ծիծաղում է/
10.Գուցե ես սխալվում եմ, բայց...
-Բայց իմ երկրի ամենամեծ թշնամին դա հայրենիքը չգնահատող ու իր հայրենիքը ուրացող ժողովուրդն է
11. Հայելու առաջ...
-Ես եմ, իմ թերություններով ու իմ առավելություններով հանդերձ
12.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
- «Ուժեղը»
13.Ձեր առաջին բջջային հեռախոսը
-Nokia C3-00, իմ երազանքների վարդագույն բջջայինը / ծիծաղում է/
14.Իմ ամենասիրելի զբաղմունքը...
-Ուտել մոտիկ մարդկանց նեռվերը, ծիծաղեցնել բոլորին ու անխնա մունաթ գալ /ծիծաղում է/
15. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի…
-Ես էս երկրագնդի վրա միակ մարդն եմ, ով տենց էլ չհասկացավ որտեղից էդքան ուժ ունի իր մեջ