Loading...

Articles

Վահագն Գևորգյան. Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հավերժ հմայք ու ընտանեկան ջերմություն

08:16, Saturday, 07 April, 2018
Վահագն Գևորգյան. Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հավերժ հմայք ու ընտանեկան ջերմություն

Սիրով շնորհավորում եմ Հայոց մայրերին ու գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին գարնանային թարմությամբ ու պայծառությամբ ճառագող այս տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:

Մոր պաշտամունքն ու գեղեցիկ սեռի հանդեպ համազգային ակնածանքի դրսևորումն է այս տոնը` մեր հասարակությանն ուղեկցելով դեռևս նախաքրիստոնեական շրջանից:
     Այդժամ հայկական իրականությունում պաշտվել է Անահիտ դիցուհին` Հայոց աշխարհի հովանավորը, որին հայերը բնորոշում էին «Ոսկեմայր» և «Մեծ տիկին» պատվանուններով:
     Սա հերթական իսկ ապացույցն է, որ մեծագույն հարգանք է վայելում կինը մեր հասարակության մեջ` սկսած վաղնջական ժամանակներից:

Այսօրն էլ պատեհ առիթ է մեր սերը, պատկառանքն ու երախտիքը հայտնելու մեր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
     Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հավերժ հմայք ու ընտանեկան ջերմություն:
     Թող ձեր կենսառատ ժպիտը երբեք չմարի` երիտասարդական ավյունով երջանկացնելով ձեր յուրաքանչյուր օրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3952 | 0 | 0
Facebook