Loading...

Articles

«Աստծո ողորմածությամբ» արտահայտության ծագման մասին

22:19, Wednesday, 04 April, 2018
«Աստծո ողորմածությամբ» արտահայտության ծագման մասին

Ինչպես դժվար չէ ենթադրել, այս արտահայտությունն աստվածաշնչական ծագում ունի, բայց ժամանակի ընթացքում որոշ փոփոխության է ենթարկվե: Փոփոխությունը վերաբերում է «ողորմածությամբ» եզրին:

Պողոս առաքյալ նամակներից կամ թղթերից մեկում հետևյալն է ասվում.

«Աստծո շնորհի չափով, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի, բայց ուրիշը շինում է, միայն թե ամեն մեկը նայի, թե ինչպես է շինում» (Ա թուղթ առ կորնթացիս, գլուխ 3, 10):

Այս նամակի լատինական տարբերակում ոչ թե «Աստծո շնորհի չափով» է ասվում, այլ` «Աստծո ողորմածությամբ» (» Dei gratia»):

552 թվականին լանգոբարդական պետության թագուհի Թեոդելինդան, ի նշանավորումն Թուրինի հերցոգ Ագիլուլֆի հետ իր ամուսնության, ներկայիս Միլան քաղաքի արվարձան հանդիսացող Մոնց քաղաքում մի տաճար է կառուցում ու տաճարի գանձատանը նվիրաբերում է ոսկեձույլ մի պսակ, որի վրա հետյալն էր փորագրված.

«Ագիլուլֆը, Աստծո ողորմածությամբ Իտալիայի թագավորը…»:

Շուտով բարձրագույն հոգևոր պետերն ու աշխարհիկ իշխանավորները, մասնավորապես եվրոպական պետությունների թագավորները, սկսում են պսակի վրա գրված այս արտահայտությունը նույնությամբ գործածել իրենց տիտղոսներում:

Հետագայում «Աստծո ողորմածությամբ» -ը գործածվում է նաև նկարիչների, բանաստեղծների, դերասանների ու երգիչների վերաբերյալ դրվատանքի խոսքեր ասելիս:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4205 | 0 | 0
Facebook