Loading...

Articles

Աղջիկը մերկ է, անգամ ցանկալի

07:27, Friday, 30 March, 2018
Աղջիկը մերկ է, անգամ ցանկալի
     Աղջիկը մերկ է, անգամ ցանկալի,
     Անամոթ է, Տեր, բայց սքանչելի,
     Աննման, ասես հովազի էգը,
     Ճկուն, սլացիկ ինչպես եղեգը:
     Քամին ընկել է ստինքների մեջ,
     Թեև վարսերում հովիկն է խաղում,
     Եվ ցնորվել է օրն այս սնամեջ
     Անբացահայտ ու անհայտ մի ծիրում:
     Առաձգական է ժպիտը նրա.
     Միանձնուհու պես ո՜նց է հմայում,
     Անուշ գիշեր է աշխարհի վրա…
     Կորերից կրկին գլուխ չեմ հանում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3315 | 0 | 0
Facebook