Loading...

Articles

«ԵՊՀ-Restart նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից համալսարանում բարեփոխումներ անելու համար...»

17:36, Wednesday, 28 March, 2018
«ԵՊՀ-Restart նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից համալսարանում բարեփոխումներ անելու համար...»

Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) ներկայում գործում է ԵՊՀ-Restart խումբը: Եկեք ծանոթանանք նրանց ծավալած գործունեությանը և իմանանք թե ինչու՞ ստեղծվեց նախաձեռնությունը:
     «ԵՊՀ-Restart նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից համալսարանում բարեփոխումներ անելու համար», - պատմում են նրանք, - «Նպատակն է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների և թե՜ համալասարանի ադմինիստարցիայի համար ավելի հարմարվետ, ավելի լավ, կրթական առումով ավելի առաջադեմ համալսարան ունենալը: Համալսարանի մի մասնիկը լինելով՝ մենք պատասխանատվություն ենք զգում մեզ վրա բարձրաձայնել առկա պրոբլեմներն ու անհրաժեշտության դեպքում նաև օգնել դրանք լուծել: Սկսել ենք շատ հասարակ զուգարանի թղթի խնդրից, որը գուցե առաջին հայացքից չնչին թվա, քանի որ վերաբերում է բազային հիգինիային, սակայն համոզված ենք, որ հենց այս փոքր թվացող խնդիրները հաճախ առաջնային են կրթական պրոցեսը հնարավորինս լավ կազմակերպելու համար: »
     Փաստորեն նախաձեռնությունը ի օգուտ է համալսարանում գտնվող ցանկացած անձի համար: Սակայն, ինչպես մեկնաբանել են իրենց էջում ԵՊՀ-Restart-ի անդամները ՝ ԵՊՀ վարչական ապարատի աշխատակիցները շարունակում են իրենց չվերապահված լիազորություններ իրականացնելու հակասահմանադրական և հակաիրավական գործելաոճը:
     Մարտի 22-ին ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, «Հանրային կառավարում» մասնագիտության առաջին կուրսում վրդովված հանդես է եկել հայտարարությամբ` քննադատելով զուգարանի թղթերի և այլ տնտեսական ապրանքների բացակայության մասին բարձրաձայնելու «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության գործողությունները: Այսինքն Պարոն Ղարիբյանը դժգոհում է ուսանողների հիանալի և ի օգուտ բոլորին նախաձեռնությունի՞ց: Նա նշել է, որ «նման գործողությունները գցում են ԵՊՀ-ի համբավը և ուսանողները պետք է նման հարցերով մեզ դիմեն»:
     Իհարկե, ես ԵՊՀ ուսանող չեմ, բայց կփորձեմ ասել իմ կարծիքը հարցի վերաբերյալ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի էդպիսի հարցերին ավելի շուտ լուծում տալ, մինչև ուսանողները կնկատեին դրանք: Ի՞նչ է նշանակում «զուգարանի թղթերը գողանում են», լավ էդքանը գողանում են անընդհատ, որ ի՞նչ անեն: Ի դեպ «գողանում են» ասելով չի կարելի փակել թեման: Իմ կարծիքով յուրաքանչյուր համալսարան պետք է ունենա էսպիսի մի նախաձեռնող թիմ՝ ինչպիսին որ ԵՊՀ-Ռեստարտն է, քանի որ չլուծվող խնդիրները պետք է բարձրաձայնվեն ցանկացած տեղ: Ու համոզված եղեք, Պարոն Ղարիբյան, որ նրանք դա անում են ոչ թե որ համբավը գցեն համալսարանի, այլ ձգտում են լուծումներ գտնել խնդիրներին, որ վաղը չէ մյուս օր էլ ավելի բարձրանա ԵՊՀ-ի համբավը:
     Ես խոսեցի նաև նույն խմբի անդամ Անի Հակոբջանյանի հետ, ով մաքսիմալ դետալներով պատմել է իր հետ կատարված դեպքը:
     «Մարտի 26-ին հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը ինձ իր մոտ կանչեց։ Ներկայացա։ Սկսեց անձնական տիպի հարցեր տալ. 《Դու որտեղացի՞ ես, Անի, ծնողներդ ովքե՞ր են, որտե՞ղ են աշխատում, ու՞մ հետ ես ապրում, բա որ Կապանից ես, որտե՞ղ ես ապրում, քույր-եղբայր ունե՞ս》։ Ասացի, որ Կապանից եմ, ապրում եմ մորս ու եղբորս հետ վարձով բնակարանում, բայց ինչու՞ է հարցնում, ի՞նչ կապ ունի դա ինձ կանչելու հետ։» - պատմում է Անին:
     «《Լսել եմ ֆեյսբուքում փոքր-ինչ ակտիվ ես》, - հարցրեց Արծրուն Ավագյանը։ Ես էլ պատասխանեցի, որ փոքր-ինչ չէ, բավականին ակտիվ եմ։ Հետո հարցրեց` արդյոք սիրու՞մ եմ Երևանի պետական համալսարանը։ Ես էլ ասացի` ոչ, ինչը նրան անակնկալի բերեց, ու ասաց` եթե չեմ սիրում, ինչու՞ չեմ թղթերս վերցնում ու դուրս գալիս։ Ես էլ բացատրեցի, որ որոշ դասախոսներ ինձ իսկապես գիտելիք են տալիս, որոշ դասախոսների ու մի շարք ուսանողների ես չափից դուրս շատ եմ սիրում, որ դուրս գամ։ Ասաց` այսինքն լավ բաներ էլ կան, չէ՞, համալսարանում։ Չժխտեցի, իհարկե կան։ Իսկ նա էլ տվեց սպասված հարցը` բա որ կան, ինչու՞ չես էդ լավ բաները քո ֆեյսբուքում գրում, այլ համալսարանները, մասնավորապես` մանկավարժականը, ԵՊՀ-ի հասցեին վատ լուրեր է տարածում, ու դա փաստելու համար կարող են մտնել իմ էջ, ցույց տալ ԵՊՀ-ն ինչ վիճակում է։ Ես ասացի, որ նախ ֆբ-ում գրում եմ այն, ինչ ես եմ ուզում, դա իմ անձնական էջն է, երկրորդ` լավ բաները շատ քիչ են համալսարանում, ու այդ քիչը առանց գրելու էլ նկատվում է, իսկ վատ բաների մասին բոլորը քչփչում են պատերի տակ, բայց չգիտես ինչու չեն բարձրաձայնում, ու հետո` իմ խնդիրը չէ, թե մնացած համալսարանները իմ գրածները ինչպես կօգտագործեն ԵՊՀ-ի դեմ, ես ստեր չեմ գրում, այլ այն, ինչ իսկապես կա։
     Տեսնելով, որ ես, մեկ է, շարունակելու եմ իմը պնդել, նա միանգամից հարցրեց, թե ինչ խնդիրներ կան համալսարանում։ Առաջինը մտքիս եկավ գրադարանը։ Նշեցի մունաթ աշխատողների մասին, որոնք, ինչպես Ա. Ավագյանը ասաց, հին ժամանակներում էլ էին էդպես, նշեցի գրքերի պակասը, հետո` անվտանգության հարցը, որ աշխատողները պահանջում են պայուսակը թողնել դարակի վրա, բայց պատին մի սիրուն բան են փակցրել. 《Գրադարանը իրերի անվտանգության համար պատասխանատվություն չի կրում》։ Նա ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում, թղթի վրա նշեց այդ խնդիրը և ասաց` հետո՞, էլ ի՞նչ խնդիր կա։ Տնտեսական պարագաների բացակայության խնդիրը շեշտեցի, և Ա. Ավագյանը տվեց քաջ հայտնի պատասխանը` զուգարանի թուղթը գողանում են։ Ես էլ ասացի` իսկ հեղուկ օճա՞ռը։ Լռություն է խորունկ, խորհրդավոր։ Նշեցի նաև որոշ փոխդեկանների ու դեկանների կողմից ճնշումները, որ կենտրոնական մասնաշենքում մեզ կոչ են արել 《ցրվել》։ Նա էլ ասաց` դե երևի դասախոս է եղել, դռան կողք կանգնած եք եղել, էդպես է ասել։ Բայց նրան տեղեկացրի, որ դասախոս չի եղել, այլ փոխդեկան Ժակ Մանուկյանը, ու մենք էլ միջանցքում էին կանգնել, ոչ ոքի չէինք խանգարում։ Գրադարանից հետո իմ նշած ամեն խնդիրը հետևյալ արձագանքն էր ստանում (մի հատ զգաստ կերպարանք ընդունեք, հազացեք ու նոր կարդացեք)` երկրի վիճակը ծանր է, բանակի վիճակը ծանր է։ Ասացի` այնպես չի, որ նոր է ծանր, ու հետո, մենք` ուսանողներս, գումար ենք վճարում, կամ այդ գումարը թող օգտագործեն և գնեն մեզ անհրաժեշտ ամեն ինչը, կամ գումարը ուսանողներին վերադարձնեն։ Ու կրկին հայտնի համեմատություն` ձեր տանը որ խնդիր է լինում, էսպես բարձրաձայնու՞մ ես։ Ես ասացի, որ ԵՊՀ-ն մեր տան հետ չհամեմատի, իմ տունը իմ տունն է, իսկ սա թերևս իմ տունը չէ, իմ տանը մորս գումար չեմ վճարում ու բան պահանջում, իմ տանը ինձ չեն ճնշում, իրավունքներս չեն ոտնահարում, գումարով չեն ուտելիք տալիս, մորս եթե մի հարցով դիմում եմ, լուծում է տալիս, ոչ թե ասում` 5 օրից, մեկ շաբաթից...
     Նա ինձ շնորհակալություն հայտնեց 《բավականին օգնելու համար》 (դե որ այն խնդիրները, որ պետք է իրենց հայտնկ լիներ, ես ներկայացրի), խորհուրդ տվեց լինել լավատես, ես էլ ասացի, որ համալսարանում ինձ պես լավատես մարդու չի գտնի, բայց լավատեսությունը չի խանգարում իրատես լինելուս։»
    
     Փաստորեն ԵՊՀ-ն ոչ այդքան ընտանեկան միջավայր ունի, չնայած որ ունի հիանալի ուսանողներ և դասախոսներ: Ինչևէ Անիի խոսքին ավելացնելու բան չունեմ, միայն կասեմ, որ ճիշտը խնդրին լուծում տալն է, ոչ թե ուսանողին կանչել գրասենյակ, ու հարցնել թե ինչու՞ է բարձրաձայնում խնդիրները: Ինչևէ, ԵՊՀ-Ռեստարտ թիմը հավելում է, որ առաջիկայում քննարկման առարկա են դարձնելու նաև մի շարք այլ խնդիրներ՝ գրադարան, գրքերի առկայություն և հասանելիություն, բուֆետներում վաճառվող ապրանքների գներ, համալսարանի կահավորվածություն, օդափոխման համակարգեր, պրոյեկտորներ, ուսանողի իրավունքներ, կրթության որակ, դասախոսների աշխատավարձեր եւ այսպես շարունակ: Վաղուց եկել է բարեփոխումներ իրականացնելու ժամանակը քանի որ բոլորի ցանկությունն է, որ համալսարանից դուրս գան լավ եւ որակյալ մասնագետներ ու քաղաքացիներ...
     Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել թիմին և հնարավորինս աջակցել նրանց, քանի որ հենց նրանք են այն երիտասարդությունը, որոնցից ապագա սերունդը պարտավոր է օրինակ վերցնել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4781 | 0 | 0
Facebook