Loading...

Articles

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց

12:31, Saturday, 24 March, 2018
Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց

Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Մարտի 23-ին տեղի ունեցած նիստի ժամանակ նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
    
    

Բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գայանե Մարմարյանը ամփոփ ներկայացրեց արտաքին գնահատման արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Այնուհետև Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին։ Հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։
    
    

Նշենք, որ Հյուսիսային համալսարանը 2015թ․ ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Փորձագիտական խումբը, մատնանշելով բուհի խնդիրները, թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն էր մատուցել։ Բուհն էլ, հիմքում ունենալով փորձագետների խորհրդատվությունը, թերությունների վերացման ծրագիր էր կազմել և իրագործել՝ պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետվություն ներկայացնելով իրականացվող փոփոխությունների և արդյունքների մասին։
    
    

2017թ․ բուհը դիմել էր վերահավատարմագրման։ Տեղացի և միջազգային փորձագետներից կազմված խումբը փորձաքննություն է իրականացրել բուհում, գնահատել թերությունների վերացման ծրագրի արդյունքները և հետագա բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։ Բուհը կազմել է թերությունների վերացման նոր ծրագիր, որը կիրականացնի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ Հավատարմագրման կարգի համաձայն, ՈԱԱԿ-ին հաշվետու լինելով բարելավման գործընթացների և արդյունքների մասին։

Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3049 | 0 | 0
Facebook