Loading...

Articles

Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց

20:01, Friday, 23 March, 2018
Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
     Այսօր, չնախատեսված այցով եղանք Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցում:
     Ուսումնական շենքը շահագործման է հանձնվել 1986 թվականին: Դպրոցում դասավանդում է 90 ուսուցիչ և սովորում՝ 1780 աշակերտ: Բացակա աշակերտների թիվը՝ 51: Դասապրոցեսը ընթանում էր բնականոն:
     Մարզի ամենամեծ համակազմ ունեցող դպրոցի շենքն ունի բազում խնդիրներ, որոնք առաջացել են տարիների ընթացքում: Շահագործումից հետո դպրոցն երբևէ չի ենթարկվել ընդհանուր վերանորոգման:
     2011-2012 թվականներին փոխվել է կառույցի տանիքը և պատուհանները: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համաձայնությամբ, դպրոցի ֆինասական խնայողությունների հաշվին, կատարվել են մի շարք աշխատանքներ.
     Վերանորոգվել և արդիականացվել է հանդիսությունների դահլիճը, վերանորոգվել է ուսուցչանոցը և հարակից միջանցքը, ձեռք է բերվել ուսուցչական և աշակերտական գույք, վերանորոգվել է օգտագործվող գույքի զգալի մասը: Միայն աշակերտական գույքի վերանորոգման և նոր գույք ձեռք բերելու նպատակով ծախսվել է 7 մլն 310 հազար դրամ:
     2018 թվականի ֆինասական տարվա մեկնարկին՝ տնօրեն Ա. Ստեփանյանի առաջարկությամբ դպրոցի կառավարման խորհրդն որոշեց ֆինասական խնայողությունները ներդնել վերանորոգման աշխատանքները շարունակելու համար: Կարևորվեց շքամուտքի և սանհանգույցների վերանորոգումը: Խորհրդի առաջարկը հավանության արժանացավ մարզպետի կողմից, տնօրենը ստացավ հանձնարարական նախագծման աշխատանքները կազմակերպելու համար, որն արդեն ավարտական փուլում է: Նշենք, որ դպրոցի 14 սանհանգույցներից 7-ը վերանորոգված է, իսկ ուսումնական տարվա ավարտից անմիջապես հետո նախատեսվում է մնացած սանհանգույցների վերանորոգման աշխատանքների կազմակերպումը:
     Շնորհակալություն ենք հայտնում նաև ծնողներին. Նրանց նախաձեռնությամբ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են տարվել թվով 5 դասասենյակում, իսկ բարի պապիկի կողմից /չի ցանկանում ներկայանալ/ վերանորոգվել է 2 դասասենյակ:
     Ճիշտ կառավարման, համատեղ աշխատանքի և ընդհանուր սրտացավության արդյունքում հնարավոր է հասնել առավելագույնի: Երբ մենք ունենք կիսաքանդ դպրոց, վատ սանհանգույց և վատ գույք՝ ոչ միշտ է, որ դրա միակ պատճառը մաշվածությունն է…
     Վերանորոգման աշխատանքները կլինեն շարունակական և դպրոցն իր ֆինանսական խնայողությունների հաշվին կշարունակի վերականգնվել, սակայն կրթական հաստատությունների հիմնանորոգման խնդիրն ընդհանուր է և անհրաժեշտություն կա պետական միջամտության:
    
    
     Հ. Ադամյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3070 | 0 | 0
Facebook