Loading...

Articles

Պոեզիայի համաշխարհային օր

13:18, Thursday, 22 March, 2018
Պոեզիայի համաշխարհային օր

«Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս:
     Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը» .
     Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցիչ Անահիտ Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր պոեզիայի համաշխարհայինօրվան: /V-VII դասարաններ/
     Նպատակը խիստ արդիական է՝ փորձել մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայ գրականությանն ու պոեզիային, վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները, մեկ անգամ ևս անդրադառնալ հայ գրական հարուստ ժառանգությանը։
     Աշակերտներն անդրադարձան հայ, ռուս և եվրոպական պոետների ստեղծագործություններին: Հանդես եկան ասմունքով և բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական կատարումներով:
     Պոեզիայի շունչը թև ու թռիչք տվեց աշակերտների մտքին, զգացմունքներին ու երևակայությանը:
     Ուսուցչուհուն հաջողվեց բացահայտել պոեզիայի ողջ հմայքն ու գեղեցկությունը, արժևորել պոեզիայի ձեռքբերումները, գրապատմական ընթացքի առանձնահատկությունները, թեմատիկ-գաղափարական, ոճական և ժանրային որակումները: Այս իրականության մեջ, հուրախություն մեզ, աշակերտները դեռևս չեն կորցրել սերն ու հետաքրքրությունը գեղեցիկի նկատմամբ: Հաճելի է մասնակիցը լինել նման միջոցառման, որն ընդգրկում է գեղեցիկ մտահղացումներ, և հուսով ենք՝ շարունակական: Խորհրդանշական էր դասը, և օժտված էր էներգետիկ հզոր դաշտով, որը հպարտություն և արժանապատվություն էր ներշնչում։ «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2953 | 0 | 0
Facebook