Loading...

Articles

ՎԱՏԻԿԱՆ ՔԱՂԱՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

12:25, Wednesday, 21 March, 2018
ՎԱՏԻԿԱՆ ՔԱՂԱՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վատիկանը պապական քաղաք-պետություն է Իտալիայում: Գտնվում է Հռոմի արևմտյան մասում` Մոնտե Վատիկանո բլրի վրա: Աշխարհի ամենափոքր պետությունն է՝ 0, 44 քկմ, ունի ընդամենը 770 բնակիչ:

Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգային կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929թ. հատուկ հրովարտակով։ Վատիկանն ինքնուրույն, կրոնապետական բացարձակ միապետություն է, որի գլուխը Հռոմիպապն է՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը) ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր, զինված ուժերըե՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ, որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը:

Վատիկանը հայտնի է նաև որպես խոշորագույն թանգարանային համալիր: Համալիրում կան բազմաթիվ սրահներ, և Սիքստինյան կապելային հասնելու համար պետք է շրջել գրեթե 1 ժամ: Վատիկանում է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
6072 | 0 | 0
Facebook