Loading...

Articles

մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն

16:07, Tuesday, 20 March, 2018
մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն
    

    

Գարնան առաջին օրը թակում է դուռը և իր հետ բերում կենարար զարթոնքի ու գեղեցկության շունչը: Այսօր արդեն տոն է՝ մարտի 8-ը: Ներկայացնեմ այս գեղեցիկ ու ժպտադեմ կանանց: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա-Անժելա Անդրեասյանն է (լուսանկարում՝ կենտրոնում) իր նրբագեղ ու հմայիչ դուստրերի՝ Հասմիկի (լուսանկարում՝ ձախից) և Գայանեի (լուսանկարում՝ աջից) հետ:

Հասմիկ Վարդանյանը, Սվետլանա-Անժելա Անդրեասյանը և Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից):

Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից), 36 տարեկան է, ամուսնացած, երկու աղջնակների մայր է, աշխատում է որպես Նիդերլանդների հիմնարկների ցանցի և հեռախոսների ցանկի թվային տեղեկատվության համակարգում, աշխատանքի և աշխատողների որակի, բարելավման, նոր նախագծերի զարգացումների, ֆինանսների համար պատասխանատու բաժինների տնօրեն: Նաև զբաղվում է քաղաքականությամբ, VVD կուսակցության շարքում իր թեկնածությունն է առաջադրել տեղական մարմինների ընտրություններում և գոնե տարածաշրջանի հայերը մարտի 21-ին պետք է, որ քվեարկեն իրենց հայրենակցի օգտին:

Գայանա Հելդեր Վարդանյանը

Հասմիկ Վարդանյանը (ձախից), 29 տարեկան: Ավարտել է Ամստերդամի համալսարանը, այնտեղ էլ ստացել մագիստրոսի կոչումը: Կես տարի աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, հետո Նիդերլանդների «Օրմետ» հիմնարկության կողմից գործուղվում է Եվրոպական հիմնարկներ, որպես տարբեր ծրագրերի ղեկավար: Այս պահին կարևոր ծրագրի ղեկավար է Nike ֆիրմայի Եվրոպայի գլխավոր գրասենյակում:

Ինչ վերաբերվում է այս գեղեցիկ ու հմայիչ աղջիկների մորը՝ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին, կարծում եմ Նրան շատերն են ճանաչում: Նիդերլանդներում՝ հայտնի է նրա հիմնադրած «Ս. Անդրեսյան թարգմանչական գրասենյակը», շատերին է օգնել թարգմանչական գործում, նաև «Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության» նախագահն է:

Ամենից շատ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին (Svetlana Andresian) գիտեն որպես մանկավարժի:
     Սեփական դուստրերից ու թոռնիկներից բացի Սվետլանան առանձնակի սիրով է կապված հարազատ դպրոցի սաներին: Նա 15 երկար ու ձիգ տարիներ դասավանդում է հայաշատ Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում:
     Դպրոցի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Մանուկ Մկրտչյանից հետո ստանձնել է կրթօջախի ղեկը և պատվով է կատարում իրեն վստահված աշխատանքը: Սվետլանան երջանիկ ու հպարտ է իր աշակերտներով: Առկա է առաջընթացը: Դպրոցը հիմնվել է 2003թ. նոյեմբերի 27-ին: Դպրոցի հիմնական նպատակը հայեցի դաստիարակությունն է, հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը և կրոնը ուսումնասիրելը: Սկզբնական շրջանում դպրոցում սովորել են 10-12 աշակերտ: Այժմ դպրոց են հաճախում 90-ից ավելի աշակերտ՝ 6 դասարաններով: Դպրոցը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների ու Հայաստանի դպրոցների հետ, գործում է 2012թ. ստեղծված Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների հարթակի կազմում:
     «Հիմա մի դպրոց էլ մեծերի համար ենք բացել, -պատմում է Սվետլանան: 28 աշակերտ ունենք՝ 18- ից բարձր տարիքի: Ամեն երկուշաբթի՝ մեր ուսուցչուհիներից մեկի հետ, ժամը 19: 00- 21: 00-ը գրաճանաչության և բանավոր խոսքի զարգացման դասեր ենք պարապում: Մեծ հաճույքով գալիս և լավ սովորում են մեր տարեց աշակերտները»:

Ահա այս լուսանկարի չափ նույնքան պայծառ էր օտար ափերում ապրող մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմությունը:
     Hay Azian
     Օգտվելով առիթից «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նիդերլանդներում և աշխարհում ապրող, աշխատող, արարող ու իրենց ընտանիքի հոգսերը հոգացող մեր մայրերին ու քույրերին, տատիկներին' գարնան զարթոնքի տոնի, մարտի 8-ի կապակցությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3594 | 0 | 0
Facebook