Loading...

Articles

Անգլերենի գիտելիքների շնորհանդես.

12:08, Tuesday, 20 March, 2018
Անգլերենի գիտելիքների շնորհանդես.

19.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը դարձյալ նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Լարիսա Ղազայան/ IIIա, բ դասարաններ/
     Ամփոփվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքն անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ:
     Միմյանց հերթ չտալով՝ մեր սաները հստակ ու վարժ ներկայացնում էին թվեր, գույներ, կենդանիներ, մարմնի մասեր, այբուբենի տառերով գնացք կազմում և ուրախ երգով պտտվում դասասենյակում: Աշակերտներն ազատ հաղորդակցվում էին անգլերենով և աչքի ընկնում ոչ միայն լեզվի իմացությամբ, այլ նաև դերասանական խաղով, ինչն էլ ավելի էր գեղեցկացնում խոսքը:
     Իսկ ուսուցչի առաքելությունը մեր սաներին ուսուցանել, ոգեշնչելն է` նրանց քաջալերել վստահությամբ, իրականացնել նրանց նպատակները:
     Օտար լեզու սովորելը նման է սիրելի աշխատանքի, որտեղ յուրաքանչյուր ամիս ձեռք բերվող և մշտապես բարելավվող գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կարողանում ենք նոր հաջողություններ գրանցել։Ուսուցչի և սովորողի համատեղ աշխատանքը և ստեղծագործական միջավայրում արարումը տալիս են իրենց առատ պտուղները:
     Իսկ հիմա՝ ամենակարևորը. եթե ուսուցիչն անկեղծորեն սիրում է իր աշակերտներին, համոզված եմ՝ այդ սերը փոխադարձ է դառնում: Դա հաղթանակ է, քանի որ երեխաների սերը տարածվում է նաև իրենց սիրելի ուսուցչի դասավանդած առարկայի վրա: Իսկ ի՞նչ է պետք երեխաների սերն ու վստահությունը շահելու համար: Պետք է պարզապես նրանց սիրել, հասկանալ, ընդունել, օգնել և երկխոսության կամուրջը կդառնա ամո՜ւր-ամո՜ւր:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3127 | 0 | 0
Facebook