Loading...

Articles

Ավստրիայի կրթության նախարարության հետ կրթական համագործակցության շրջանակներում

19:58, Monday, 19 March, 2018
Ավստրիայի կրթության նախարարության հետ կրթական համագործակցության շրջանակներում
     Այսօր Ավստրիայի կրթության նախարարության հետ կրթական համագործակցության շրջանակներում գերմաներենի ուսուցչուհի Մարինե Քոչարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթի բեմականացումը:
     Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի փոխանակման ծառայության դասախոս Մորից Լենգլախները, Վիեննայի համալսարանից վերապատրաստող մասնագետ Կառլա Ռուբռեխտը, Ավստրիական գրադարանի ղեկավար, Բրյուսովի օտար լեզուների համալսարանի դոցենտ Լիանա Սաֆարյանը:
     Բեմադրությանը մասնակցում էին 3-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, դաշնամուրային նվագակցությամբ հանդես եկան 9-րդ դասարանի աշակերտուհիները: Աշակերտները ներկաներին հիացրեցին բեմական վարպետությամբ, սահուն և անկաշկանդ գերմաներենով: Իրենց տպավորություններով կիսվեցին հյուրերը, ովքեր հիացել էին աշակերտների թե՛ բեմական վարպետությամբ, թե՛ բազմաշնորհությամբ, թե՛ գերմաներենի փայլուն իմացությամբ: Մեր հյուրերին շատ հետաքրքրեց զուգահեռ ընթացող շախմատի պարապմունքը, որը անտարբեր չթողեց Մորիս Լենգլախներին՝ նախկին պրոֆեսիոնալ շախմատիստին: Նա ուժերը չափեց մեր աշակերտ Վրեժ Մարգարյանի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2848 | 0 | 0
Facebook