Loading...

Articles

ՖԻԼՄ. ԵՐԵՔ ԳՈՒՄԱՐԱԾ ԷՐԿՈՒ. ռեժիսոր՝ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1964)

23:37, Sunday, 18 March, 2018
ՖԻԼՄ. ԵՐԵՔ ԳՈՒՄԱՐԱԾ ԷՐԿՈՒ. ռեժիսոր՝ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1964)
    

Հանճարեղ ֆիլմա, որը նայելով երբեք հնարավոր չի հագենալ թե՛ մտահղացման տեսանկյունից, թե՛ ֆիլմի ռեժիսորական ասելիքի խորությունից: Ընենց մի ֆիլմա, որը գամումա տեղում ու առանց ձանձրանալու նայվումա մի շնչով՝ սկզբից մինչև վերջին վայրկյանը:

Կնոջ մանիպուլյացիոն բնույթը հանճարեղորեն մերկացնող գործ, որդեղ գլխավոր հերոսը, իհարկե՝ ՍՏՅՈՊԱ ՍՈՒՆԴՈՒԿՈՎՆԱ: Կանանց հարցում միակ լուսավորված մարդը Ստյոպանա, ով նախկինում ամուսնացածա էղել ու փայլուն հասկանումա կին արարածի մանիպուլյատիվ բնույթը: Ֆիլմի հեղինակը հե՛նց սկզբից դեդեկտիվ գրքի ընթերցանության միջոցով ցույցա տալիս, որ խմբի անդամների մեջ որպես ՄԻԱՎՈՐ հանդիսանումա հենց Ստյոպան՝ ֆիզիկա - մաթեմատիկական գծով դոկտորը, իսկ էդ արդեն նշանակումա ըլնել տրամաբան՝ լոգիկ:

Այսպիսով, երեք տղամարդ ու էրկու կին:

Ռեժիսորը դիտմամբա վերցնում էս տեսակ հարաբերակցությունը, որպեսզի ցույց տա իսկական տղամարդու՝ կանանց հանդեպ գիտակցականության աստիճանը: Էրկու ընգերուհիներից մեկի՝ Զոյայի մտահղացումը, հետևյալնա. կռիվ քցել ընգերների մեջ, հարամել ընգերությունը ու հետևաբար տղամարդկանց հանգիստը, որը պտի դառնա տեղը լքելու հիմնապատճառը:

Ինչա՞ պահանջվում էդ նպատակի համար անել:

Պետքա թիվ մեկ թիրախը ընտրել ընգերական խմբի լիդերին՝ տրամաբանությամբ, ադեկվատությամբ ընգերական խմբի մեջ աչքի ընգնող միավորին՝ Ստյոպային, Զոյայի ասած՝ խմբի գաղափարական ոգեշնչողին, որին եթե հաջողվեց շարքից հանել, այսինքն՝ իրանցով հրապուրել, կռիվը ընգերների մեջ կանանց կիսելու հարցում՝ պատրաստա: Կանայք շարժվում են այդպիսով մայրիշխանական ժամանակներից էկող լոզունգով. մենք քիչ ենք, տղամարդիկ՝ շատ: Սկզբնապես Նատաշանա փորձ անում, հետո՝ Զոյան: Բայց Ստյոպայի հարցում էրկու ընգերուհիներն էլ պարտվում են: Իրանց ըսենց ասած ՝՝մռայլ անհատականությունը՝՝ կուլ չի գնում խարդավանքներին:

Ստյոպա Սունդուկովը իրա ընգերներին հազար անգամ զգուշացնումա, որ եկվոր կանայք արկածախնդիրներ են ու ամեն բան անելու են, որ խաբեն ու վերջում՝ ծլկեն: Մասնավորապես մեր հայրենակից ռեժիսորը փայլուն ցույցա տալիս կնոջ պրովոկատոր - շանտաժիստ ըլնելու բնույթը, որը ուղղվածա տղամարդուն կատաղացնելուն: Էլ ավելի հստակա ցույց տրվում, թե ոնցա հնարավոր դառնում կանանց պատճառով տղամարդկանց մեջ անհաշտության սերմանումը: Ընգերներից Ռոմանը Զոյայի մանիպուլյացիաներից ազդված սկսումա վատ խոսալ ըստ էության իրանց ավագ ընգերոջ՝ Ստյոպայի հետ, բայց Ստյոպան՝ որպես երկաթյա նյարդերով տղամարդ, անուշադրությանա մատնում Ռոմանի անկառավարելի բնազդներից ծնված չգիտակցված ռեակցիան:

Ստյոպայի բերանով մեր հայրենակից ռեժիսորը ներկայացնումա կնոջ հիմնական բնույթը. ՝՝Իշխանության տիպիկ չարաշահում, ուրիշի նյարդերի վրա կատարվող խաղ, արկածախնդիր արարածներ, ովքեր իրանցից ոչինչ չեն ներկայացնում՝՝:

Էս տեսակ կանանց ու նրանց խարդավանքների զոհը դարձած տղամարդկանց համար վերջաբանը տխուրա: Տխուրա նաև կանանց համար:
     Նատաշայի խոսքերով. Ի՞նչ տվեց մեզ նման սկզբունքայնությունը. ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝՝:
     Մյուս կողմից էլ ցույց տրվեց, որ տղամարդիկ, ինչքան էլ որ միամիտ են կանանց հարցում, այնուամենայնիվ մեծամասամբ ազնիվ են իրանց զգացմունքներում ու կնոջ նման մանիպուլյատիվ դերի մեջ չեն մտնում զգացմունքային դաշտում:

Այսպիսով 3 + 2 ստացվումա՝ 4: Այսինքն, Ստյոպա Սունդուկովը՝ ֆիլմի գլխավոր հերոսը, եթե չգտնվեր կանանց հարցում իրա հաստատակամության ու լուսավորվածության բարձունքին ու դրանով անուղղակիորեն չկառավարեր իրա ընգերների անհավասարակշիռ վարքը, 4 -ի արդյունքով երջանիկ վերջաբան չէր ստացվի:

Հոյակապ ֆիլմ, որը կարար ստեղծեր հոյակապ, չվախենանք ասել՝ ռուսա - սովետական քաղաքակրթությունը: Էս տեսակ հստակ ասելիքով գործ միգուցե այլևս չստեղծվի:
    
    

Հեղինակ՝ Ստեփան Աբրահամյան
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.03.2018
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3751 | 0 | 0
Facebook