Loading...

Articles

ԱՐԵՎՄՏԱԿԱՆԻ ՈՒԶՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՄՈՒՖԹՉԻՈՒԹՅՈՒՆԸ

16:00, Sunday, 18 March, 2018
ԱՐԵՎՄՏԱԿԱՆԻ ՈՒԶՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՄՈՒՖԹՉԻՈՒԹՅՈՒՆԸ

Էսօրվա արևմտական ամբոխի ոռնոցը ստեղծումա մի պատրանք, թե ժամանակին շունչներս պահած ակնկալում էինք, որ ռուսը պտի գար ու մեր շահերի համար թուրքի ու պարսիկի հետ կռիվ տար, իրա սեփական զինվորի արունը թափեր, նրանց վռնդեր, իսկ մեր նման թերզարգացած վայրենիների մեջից մի ատամները թափած, մշտապես ոտերից հոտ էկող, փող ու իշխանություն չտեսած ոմն մի բոմժի թագավոր կարգեր ու ասեր. ՝՝Գնացեք հայեր, վայելե՛ք ձեր անկախ թագավորությունը, բայց խելոք կմնաք, իրար չուտեք... Էսօր ձեզ ենք ազատագրում, վաղը գնում ենք Հնդկաստան, որ ընդեղ էլ կռիվ տանք անգլիացիների հետ, որ հնդիկներին էլ իրա՛նց անկախ թագավորության վայելքը ճաշակելու հնարավորությունը տանք՝՝:

Էրնեկ, հազա՛ր էրնեկ: Էս տեսակ ՝՝մտածողությամբ՝՝, ուզվոր - մուֆթչու հոգեբանությամբ հակառուս - արևմտականից փողոցային սովորական կատուները ավելի խելացի են:

Որպես օրինակ, եվրոպական գեթ մեկ պետություն, կամ իշխանություն չուզեցավ մատ շարժի Հովսեփ Էմինի նախագծի համար: Նմուշի համար նույնիսկ մի փամփուշտ չդրվեց Էմինի հետ, որ հԱՅԱՍՏԱՆ բերվի: Հայաստան բառը գրում եմ փոքրատառերով, քանի որ էն ժամանակ նման պետա - քաղաքական հասկացություն չկար: Հովսեփ Էմինն էլ, Իսրայել Օրին էլ հիմարներ էին, քանզի չէին հասկանում մի պարզ իրողություն, որ կայսրությունների համար գոյություն ունի տվյալ ժամանակներին համապատասխան ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ: Այսինքն մի հասարակ բառ, որը արդեն ինքը իրան բացատրումա. նպատակ, որի իրականացման համար կան անհրաժեշտ չափով հարմար միջոցներ ու հարմար ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ: Կայսրությանը երբ պետք ըլներ իրա սեփական հետախուզությունը կուղարկեր որդեղ որ պետքնա: Հովսեփ Էմինն էլ, Իսրայել Օրին էլ էսօրվա արևմտականից ոչ պակաս միամտությամբ մտածում էին, թե եվրոպական կամ ռուսական զինվորականությունը հանուն ինչ որ մի ցեղախմբի պտի հասնի ԱՌԱՋԱՎՈՐ, բայց ոչ երբեք՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԱՍԻԱ, որ իրա արունը թափի յեսիմ ում, կամ յեսիմ ինչի համար, թեկուզ՝ փողով: Էդ նպատակահարմարությունը երբեք չհասունացավ Անգլիական նավատորմի համար, Գերմանիայի բզիկ - բզիկ էղած իշխանությունների, Ֆրանսիայի, Ռուսաստանի համար, որոնք ապրում էին սեփական դժվարությունները: Ռուսների համար նպատակահարմար վիճակ ստեղծվեց 1826 - 1828 թվականներին: Ու չարյաց փոքրագույն ման գալը էս հարցում մեծագույն սխալնա:

Համենայն դեպս մեր նման ցեղա - կլանային վայրենի համակարգով ապպրողների համար ցանկացած պետական կառույց իրա հետ բերող նվաճող բարիքի մեծագույննա էղել՝ նրանցից սովորելու, հասունանալու, զարգանալու, լավագույն պետական ավանդույթները ընդօրինակելու առումով: Բայց քանի որ ցեղախմբերը դժվարությամբ են հրաժարվում իրանց ցեղա - կլանային հարաբերությունների համակարգից, ուրեմն մեզ կմնա մենակ տրտնջալ՝ սովորել չուզող վատ ու ծույլ աշակերտի նման, ով մենակ մտրակնա լավ հասկանում:

Այլապես ջայլամի ու ծտի առակը հորինվածա հենց հայանման ցեղախմբերի համար, որոնց հատուկ ցեղա - կլանային նեղ մտածողությունից ըտենց էլ մնչ օրս չկարացան ձերբազատվեն, նույնիսկ՝ արևմտականները, որոնք ընդամենը հրապուրված են արևմուտքի կենցաղով, բայց ոչ երբեք նրա գաղափարա - քաղաքական ինստիտուցիոնալ խորությամբ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.03.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2982 | 0 | 0
Facebook