Loading...

Articles

Նամակ Պարույր Սևակի անունից

15:59, Tuesday, 13 March, 2018
Նամակ Պարույր Սևակի անունից

Մեր դպրոցի 7-րդ դասարանում մոտ մեկ ամիս հայտարարված էր բաց դռների ժամ գրականությունից: Ուսուցչուհի Ն. Մելքոնյանը մեկամսյակը եզրափակեց ամփոփիչ բաց դասով՝ ներկայացնելով Սևակ մարդու և Սևակ պոետի կերպարը՝ մաքառող և խենթ, խոցված ու կենսախինդ: Դասը հետաքրքիր ձևով էր կառուցված. սկսվեց Պ. Սևակի անունից գրված նամակներով, որոնց աշակերտները տալիս էին հետաքրքիր մեկնություններ: Դասի արդյունավետ ընթացքը, փոխկապակցված փուլերը, կիրառված մեթոդամանկավարժական բազմազան հնարները փաստում էին ուսուցչի խորագիտության և ուսուցման յուրահատուկ ոճի մասին: Աշակերտները շատ լավ յուրացրել էին թեման, և Պ. Սևակին կարողացան ներկայացնել ըստ արժանվույն՝ «Նորօրյա աղոթք» -ից մինչև «Մարդը ափի մեջ»: Հաջողված, ուսանելի դաս էր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8757 | 0 | 0
Facebook