Loading...

Articles

«Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2018»

10:52, Tuesday, 13 March, 2018
«Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2018»

12.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2018» միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը: Միջոցառմանը մասնակցում էին VI «ա» և «բ» դասարանների 13 աշակերտ:
     Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտներն իրենց ընտրած գրքից կարդացին հատված (առնվազն 10 տող): Ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները հրավիրվեցին դպրոցական 2-րդ փուլին, որի ընթացքում ընթերցեցին նույն ծավալի հատված, բայց այս անգամ համապատասխան գիրքը ընտրեց ժյուրին: Դպրոցական 2-րդ փուլի արդյունքներով 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած աշակերտներ՝ Միլենա Գարիկի Դավթյանը, Արտյոմ Արշակի Զեյնալյանը իրավունք ստացան մասնակցելու «Ընթերցանության մրցույթ – 2018» -ի մարզային փուլին:
     Ընթերցանության համահայկական օլիմպիադան անցկացվում է «Անտարես» հրատարակչության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, dasaran.am-ի, նախաձեռնությամբ: Օլիմպիադայի նպատակը ընթերցման նկատմամբ հետաքրքրության խթանումն է և հայ հասարակության համար ինտելեկտուալ սերունդ ձևավորելը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5005 | 0 | 0
Facebook