Loading...

Articles

Գարնանային էսքիզներ ՍԵՐԸ

11:39, Saturday, 10 March, 2018
Գարնանային էսքիզներ ՍԵՐԸ
    
    

Ա՜խր գոնե տղամա՜րդ չես,

Որ քեզ Կայե՜ն անվանեմ,

Ամեն դեպքում ստացվեց այնպե՜ս,

Որ սպանեցիր սերը մեր:


    

Հողը սիրո արյո՜ւնն ըմպեց-

Ո՞ւմ էր հաճո չիմացա,

Լո՜ւռ էր Տերը՝ ձա՜յն չհանեց

…Ու լուսի՜նն էր խեղդամահ:


    

Գիտե՜մ, վաղը չե՛մ լինի ես՝

Հո՛ղ կդառնամ կամ մոխիր,

Այնժամ գուցե լա՜ց կլինես

Արցունքներով կաթոգին:


    

Ես չե՛մ լինի, դո՛ւ կլինես

Սակայն մենակ,

Կլինի և Տե՜րը…


    

… Ա՜խ, որքա՜ն է դժվարացել

Պոետական տող գրելը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3742 | 0 | 0
Facebook