Loading...

Articles

Ավանդական դարձած սոցիալական ծրագիր՝ մարտի 8-ի կապակցությամբ

18:12, Thursday, 08 March, 2018
Ավանդական դարձած սոցիալական ծրագիր՝ մարտի 8-ի կապակցությամբ

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով կազմակերպված հերթական միջոցառումը, ավանդույթի համաձայն, նվիրված էր Արցախյան ազատամարտի մասնակից կանանց, Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց: Նրանց համար Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացվել է Երվանդ Օտյանի «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» պիեսի բեմականացումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից բոլոր ներկաներին շնորհավորել է կանանց միջազգային տոնի կապակցությամբ, մաղթել առողջություն և երջանկություն:
     Ներկայացման ավարտին շուրջ 1500 կանայք արժանացել են անակնկալ նվերների:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2469 | 0 | 0
Facebook