Ավարտվեցին մանկապարտեզներում ընթացող վերանորոգման աշխատանքները։ Կատարվող աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվել յուրաքանչյուր հաստատությունում առկա առաջնային խնդիրների վերացմանը։ Ընդհանուր աշխատանքների մեջ են մտել նոր դռների, պատուհանների տեղադրումը, սանհանգույցների վերանորոգումը, սենյակային պայմանների թարմացումները և այլն։ Ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 212 հազ. դրամ, որից 7 մլն 400 հազ. դրամը հատկացվել է բյուջեի միջոցներից, իսկ մնացած ծախսերը հոգացել են մարտունեցի գործարարները։ Վերջիններիս դեռ կանդրադառնանք և մեր խորին շնորհակալությունը կհայտնենք մեր կողքին կանգնելու համար։
Նմանատիպ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ