Loading...

Articles

Խորհրդակցություն աշխատակազմի հետ

17:50, Monday, 05 March, 2018
Խորհրդակցություն աշխատակազմի հետ
     Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի հետ: Մինչ հանձնարարականներին անցնելը համայնքի ղեկավարը լսել է աշխատակազմի աշխատակիցներին, ովքեր ներկայացրել են կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը: Անդրադարձ կատարելով ոլորտներին առանձնացվել են համայնքային բնակելի ֆոնդի, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման, գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվելիք ծրագրային աշխատանքներ: Գյուղական բնակավայրերի աշխատակազմի ներկայացուցիչները զեկուցեցին, որ արդեն սկսվել են գարնանային վարուցանքի աշխատանքները: Գյուղացիների հոգսը թեթևացնելու համար Հակոբ Բալասյանը հանձնարարեց պարարտանյութի տեղափոխումը բնակավայրեր կազմակերպել պատշաճ մակարդակով: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ առավելագույնս կլուծվեն բոլոր հուզող հարցերն ու հիմնախնդիրները:
    
    
    
    

Բյուրեղավանի Քաղաքապետարան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2308 | 0 | 0
Facebook