Loading...

Articles

Մենք հիշում ենք քեզ, հայոց Սպարապետ

14:42, Monday, 05 March, 2018
Մենք հիշում ենք քեզ, հայոց Սպարապետ
     Փոքր ազգերը խեղճ լինելու իրավունք չունեն, իրավունք չունեն ծնկելու, ընկրկելու. նրանք պետք է լինեն քաջ ու կորովի, զորեղ ու զգոն, միասնական ու միահամուռ: Այս է պատգամել մեզ մեր Սպարապետը՝ Վազգեն Սարգսյանը: Նրա և նրա նման խենթ քաջերի ոգու հառնումն ու ազգապահպան երազի ծնունդն էր հայոց բանակը: Ի հեճուկս դժվարությունների ու խոչընդոտների, մեծաքանակ ոսոխի դավադիր նկրտումների՝ կայացավ հայոց բանակը, ազատագրվեց հայրենի Արցախը, պաշտպանվեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության սահմանները:
     7-րդ դասարանի աշակերտները դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Ասատրյանի և դասղեկ Ն. Մելքոնյանի գլխավորությամբ ներկայացրին զորավարի անցած ուղին: Հնչեցին նրան նվիրված բանաստեղծություններ: Ընտրված տեսանյութը ևս մեզ տոգորում էր հայրենասիրությամբ ու անձնվիրության զգացումով:
     Հպարտության պահեր պարգևեցին բոլորիս: Մենք ուժեղ ենք միասին. մեր միասնությունն ու հայրենանվեր գործը միայն կարող են մեզ արժանի դարձնել մեր մեծերին...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4807 | 0 | 0
Facebook